Աղբատար մեքենաների մրցույթն անցկացվել է օրենքի տառին համապատասխան. Հակոբ Կարապետյանը հակադարձում է Դավիթ Խաժակյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Աղբատար մեքենաների մրցույթն անցկացվել է օրենքի տառին համապատասխան. Հակոբ Կարապետյանը հակադարձում է Դավիթ Խաժակյանին

12:34 27.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին:

Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան ԿամԱԶ ներկրող կազմակերպությունը։

«Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց ԿամԱԶ-ի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունն այդ մրցույթին»,- մասնավորապես ասված էր գրառման մեջ։

«Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն օրերս անդրադարձավ քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին: Գրառման մեջ հնչած մի քանի դատողություններին փոքր ինչ ուշացումով անդրադառնանք ստորև

Պարոն Խաժակյանը գրում է. «[Մրցույթի] տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունը այդ մրցույթին»։

Նախ, հիշեցնեմ, որ քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երևանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Սա, ինչպես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սկիզբն է մի գործըթացի, որի արդյունքում համայնքը ըստ էության կդառնա քաղաքի աղբահանության երկրորդ օպերատորը:

Իրականում, քաղաքապետարանը մրցույթի կազմակերպելիս որևէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսևորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարաւոմ է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի, ասենք, բեռնված մեքենաները կարողանան հասնեն աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարևոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ-ներ», օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ: Ավելորդ չի լինի նշել, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին:

Պարոն Խաժակյանը հարցնում է. «Ինչո՞ւ է քաղաքապետարանը մրցույթի մեջ նշել Euro-3 ստանդարտը և ոչ թե Euro-5-ը»:
Նախ՝ հստակեցնենք. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ նշված է առնվազն Euro-3 ստանդարտի շարժիչի պայմանը: Այսինքն, մրցույթին կարող էին մասնակցել նաև Euro-5 ստանդարտով մեքենա առաջարկող ընկերությունները:
Բացի դրանից, միջինում յուրաքանչյուր մեքենայի համար Euro-3 և Euro-5 ստանդարտների արժեքի միջև կա առնվազն 7 մլն դրամի տարբերություն: Երևանի քաղաքապետարանը գերադասել է ավելի էժան տարբերակը, որը տեխնիկապես, իր հզորությամբ, որևէ կերպ չի զիջում Euro-5-ին: 24 մեքենայի հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս մասով Երևանը 175 մլն դրամ է տնտեսել:

Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ պահանջներով արգելվում է Euro-3 ստանդարտով շարժիչ ունեցող մեքենաների ձեռքբերումն ու շահագործումը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, ապա նշենք, որ Հայաստանի հետ կնքված լրացուցիչ պայմանագրի համաձայն, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից՝ 2014 թվականի մայիսի 29-ից 60 ամիս (5 տարի) հետո: Այս Ժամկետը դեռ չի լրացել:

Ուզում եմ մի անգամ էլ շեշտել, որ աղբատար մեքենաների մրցույթը, ինչպես և նախորդ ամսիներին քաղաքապետարանի որևէ գնման գործընթաց, կազմակերպվել և անցկացվել է օրենքի տառին համապատասխան: Ամեն դեպքում, եթե կա կասկած, որ գնման գործընթացի մեջ տեղ են գտել խախտումներ, ապա, պարոն Խաժակյանին ոչինչ չի խանգարում ներկայացնել փաստերը իրավապահ և/կամ այլ իրավասու մարմիններին»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP