Շիրակի մարզի համայնքներում կարիքները մեծ են, սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունները՝ սահմանափակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Շիրակի մարզի համայնքներում կարիքները մեծ են, սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունները՝ սահմանափակ

13:24 26.02.2019

Այս տարվա պետական սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամկետն ավարտվում է մարտի 10-ին: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կառավարությունը ըստ առաջնահերթության է պատրաստ համաֆինանսավորել։ Ծրագրերի ֆինանսավորման կարգում նաև փոփոխություններ են եղել: Իջեցվել է մինչև 50 մլն դրամ բյուջե ունեցող համայնքների ներդրման նվազագույն շեմը, այն կկազմի 3 մլն դրամ` անցած տարվա 5 մլն դրամի փոխարեն, ինչը խնդիր էր համայնքների համար, որի պատճառով Շիրակի մարզի 42 համայնքից 25-ը դուրս մնաց ծրագրերից:

Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի` քաղաքին մոտ գտնվելն ու բանուկ լինելը 30 տարում առաջնահերթություն չհամարվեց, որպեսզի այն ընդգրկվեր հիմնանորոգվող ճանապարհների ցանկում: Ճանապարհն ընդամենը 4 կմ է, բայց այդքան ճանապարհը մեքենաներն անցնում են 40 րոպեում: Մարմաշեն խոշորացված համայնքի՝ Հացիկի բնակիչները օրեր առաջ իրենց գյուղում մասնակցել էին քննարկման ու միասին հաստատել, որ Հացիկի համար առաջնային լուծում պահանջող հարցը ճանապարհի նորոգումն է: Հույս ունեին, որ գոնե սուբվենցիոն ծրագրով դա հնարավոր կլինի իրականացնել այս տարի, բայց գյուղի առաջարկը մերժվել է հետևյալ բացատրությամբ՝ ճանապարհը Շիրակի մարզպետարանի ենթակայության է, իսկ սուբվենցիոն ծրագրերն ուղղվելու են միայն համայնքների ներսում ենթակառուցվածքների նորոգմանը:

Ըստ համայնքապետարանի պատասխանատուների` Մարմաշենի համայնքային բյուջեից 1 ու կես անգամ ավելի գումար է անհրաժեշտ ճանապարհի հիմնանորոգման համար։ Նաև այդ պատճառով համայնքապետարանը հարմար չի գտնում ճանապարհի միայն մի մասը հիմնանորոգել։ Մարմաշեն խոշորացված համայնքի 15 բնակավայրերից և ոչ մեկում ասֆալտապատման ծրագրեր չի իրականացվելու:

Մարմաշենի համայնքային բյուջեից հատկացված 110 մլն դրամով 11 այլ ծրագրեր են նախատեսված: Դրանցում չկան նաև ոռոգման և խմելու ջրագծերի կառուցման ձեռնարկներ, բայց և դրանց է առաջնահերթություն տալիս կառավարությունը: Իսկ համայնքում առաջնային են համարում գյուղական տուրիզմի զարգացումը։ Այդ նպատակով Մարմաշեն համայնքը որոշել է սուբվենցիոն ծրագրով Լեռնուտ գյուղում հյուրատուն կառուցել: Գումարների մի մասը կուղղվի մի քանի գյուղում մանկապարտեզների կառուցմանը: 15 բնակավայրերից միայն 1-ն ունի մանկապարտեզ: Նախատեսել են նաև կոմունալ սպասարկման տեխնիկա գնել: Մյուս կարևոր խնդիրն էլ հակակարկտային կայանների տեղադրումն է լինելու:

Կապս, Հովունի, Հացիկ բնակավայրերին անցած տարի կարկուտը մեծ վնաս է հասցրել։ Հակակարկտային կայանների կառուցման համար պետությունը վճարում է ծրագրի արժեքի կեսը, մյուս կեսը համայնքի ներդրումն է լինելու: Ընդհանուր առմամբ կառավարությունը ամենաշատը ֆինանսավորում է մանկապարտեզների կառուցման, փողոցային լուսավորության ծրագրերը՝ 60 տոկոս, 50 տոկոս մեքենասարքավորումների ձեռքբերման համար, իսկ համայնքային կենտրոնների և մշակույթի տների կառուցման համար՝ նվազագույնը 45 տոկոս: Ծրագրեր ներկայացնելու սահմանափակում չի դրվել, բայց պարտադիր է, որ համայնքի համաֆինանսավորումը լինի ֆոնդային բյուջեից, իսկ այն համայնքները, որոնք ֆոնդային բյուջեներ չունեն, ծրագրից չեն օգտվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

19:08 18.04.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

18:48 18.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

18:42 18.04.2025

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

18:32 18.04.2025

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...

BACK_TO_TOP