00:40 26.02.2019
Շիրակի մարզպետը փետրվարի 25-ին անդրադարձել է մարզի դպրոցներում հայտաբերված չարաշահումներին։ Ըստ մարզպետի՝ հայտնաբերված չարաշահումներն ու հարուցված քրեական գործերը հետևանք են այն բանի, որ որոշ դպրոցների տնօրեններ եղել են արտոնյալներ և ունեցել են հովանավորողներ, գործել են միանձնյա և հիմնականում ներառական կրթության բաղադրիչում կատարել դիրքի չարաշահումներ։
Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է նաև Աշոցքի համայնքի ղեկավարի՝ ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ արձակուրդում գտնվելու ընթացքում կայացրած հակաօրինական որոշումներին: Խնդիրը մանրամասն ուսումնասիրելու համար տրվել է հատուկ հանձնարարական։
«Հանձնարարել եմ ստուգել այդ գործընթացի իրավաչափությունը: Այսօր ես հանդիպում եմ ունեցել Աշոցքի և Հառիճի նորընտիր համայնքապետերի հետ: Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանին կոնկրետ այս դեպքով խորհուրդ ենք տվել, առաջարկել ենք անվավեր ճանաչել այդ որոշումները, և իրենք պետք է վերանայեն կայացված որոշումները»,- մեկնաբանել է Շիրակի մարզպետը:
Տիգրան Պետրոսյանը պատասխանել է նաև SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ու անդրադարձել Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակին: Բանն այն է, որ դպրոցի դատարանը վերջերս բավարարել էր դպրոցի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կայացրած որոշման, ով դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում երկու հավասար միավորներ ստացած թեկնածուներից տնօրեն էր նշանակել Արփինե Նիկողոսյանին:
«Վաղեմություն ունեցող գործերին արձագանքելն ու որոշում կայացնելը շատ դժվար է: Ես հակված էի, որ մարզպետարանի կողմից որևէ գործողություն չձեռնարկվեր: Այստեղ երեք կողմ կա, երկու տնօրեններն ու մարզպետարանը, հիմա եթե ներկայիս տնօրենը կորոշի, որ ինքը համաձայն չի դատարանի որոշման հետ, դա իր մոտեցումն է, մենք կսպասենք, մի ամիս ժամանակ ունենք, դրանից հետո այս գործընթացը կավարտենք», – պատասխանել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ12:20 25.11.2024
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցըԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...
12:12 25.11.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքումՄասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...
12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...
11:53 25.11.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգՆոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...
11:47 25.11.2024
Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակովՆոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...