22:59 25.02.2019
Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ: Հանրակրթության ոլորտում եղած խնդիրներից խոսելիս մարզպետը նշել է ՝ կան հստակ գծված կարմիր գծեր, որոնցից այն կողմ անցնող դպրոցների տնօրենները կամ կրթական ոլորտում գտնվող մասնագետները կենթարկվեն պատասխանատվության։
«Կլինեն մարդիկ, ովքեր կապահովեն մեր առաջընթացը կրթության ոլորտում, այդ մարդկանց հետ կաշխատենք, նրանց հետ կպայքարենք, այդ մարդկանց հետ առաջ կգնանք, իսկ մարդիկ, ովքեր կխանգարեն մեր պետության զարգացմանը, իրենց հետ մենք ճանապարհ չունենք գնալու», – նշել է Շիրակի մարզպետը:
Մարզում ուսուցչական անձնակազմում սերնդափոխությունն ապահովելու համար կստեղծվի մանկավարժների բանկ, որտեղ կներառվեն համապատասխան կրթություն ունեցող մասնագետների անձնական տվյալները, իսկ թափուր հաստիքներ ունենալու դեպքում դրանք կօգնեն լրացնել: Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ մարզի դպրոցներում հաջորդ տարվա ջեռուցման սեզոնի մեկնարկին այլևս վառարաններով տաքացվող դասասենյակներ չեն լինելու:
«Շիրակի մարզում հիմա կա 18 դպրոց, որոնք ամբողջությամբ ջեռուցվում են վառարաններով ու դիզվառելիքով: Հաջորդ տարվա մեկնարկին այդ կոմպոնենտից կհրաժարվենք, հարիր չի նոր Հայաստանում երեխաներին բերել ու այդ սանիտարական պայմաններում ծառայություն մատուցել: Նախարարությունն ունի հստակ մոտեցումներ խնդիրը լուծելու ուղղությամբ»,- տեղեկացրել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն էլ տնօրեններին հայտնել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը փոփոխության կենթարկվեն դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, ուսումնական պլանների կազմման և դպրոցների ֆինանսավորման մոտեցումները, որից շահեկան դիրքում կհայտնվեն հատկապես քիչ աշակերտ ունեցող գյուղական դպրոցները։
«Ֆինանսական բանաձևի մասով քննարկվում է երկու տարբերակ, շուտով կունենանք նաև նոր ֆինանսական ձևաչափ: Նախատեսվում է մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցներին ֆինանսավորումը հատկացնել դասարան-կոմպլեկտավորում սկզբունքով, իսկ 301 և ավելի աշակերտական համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կշարունակվի իրականացվել աշակերտների թվով ՝ ինչպես հիմա»,- ասել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Մարզպետի հանձնարարությամբ Շիրակի մարզպետարանում կստեղծվի նաև աշխատանքային խումբ, որը կզբաղվի կրթական ոլորտի զարգացման հարցերով և խնդիրների ուսումնասիրությամբ։
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը11:35 25.11.2024
«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
11:28 25.11.2024
33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել էՆոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...
11:20 25.11.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:13 25.11.2024
Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմինՆոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...
11:05 25.11.2024
Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվելԳերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...
10:59 25.11.2024
Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...