19:52 25.02.2019
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու փաստին, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց.
«Ինչպես հասարակության բացարձակ մեծամասնությունը, ես էլ նոր իմացա, կարծում եմ՝ պետք է պատկան մարմիններից ճշտել՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև դա տեղի չի ունեցել երեկ, նախորդ օրը, 2006 թվականին է եղել պարոն Բաբայանի ասելով, 13 տարի է անցել: Հիմա պիտի պատկան մարմիններին դիմեք, տեսնեք՝ ինչ է տեղի ունեցել, արդյո՞ք այն, ինչ պարոն Բաբայանն է ասում, թե՞ կարգ կա, ձև կա, դա քաղաքացիությունից զրկե՞լ է, թե՞ ուրիշ բան է»:
Բաբայանն ասաց, որ պատկան մարմինները պիտի իրավական հարթությունում ներկայացնեն պատճառներն ու հիմքերը, ընդգծեց՝ չի կարծում, թե կարող է Արցախում լինել քաղաքական որոշում՝ որևէ մարդու քաղաքացիությունից ապօրինաբար զրկելու:
«Ես պարզապես չեմ կարողանում դա պատկերացնել՝ ինչո՞ւ պիտի այդպիսի բան լինի, հետևաբար, պետք է իսկությունը պարզվի, տեսնենք` դա ինչ է, այն, ինչ ինքն ասում է, դա՞ է, կրկնում եմ՝ 13 տարի առաջ, 2006 թվականին է եղել»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Բաբայանն այսօր պատահաբար է պարզել, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից:
20:22 12.04.2025
Լիտվայի ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին կկազմի 200 մլնՌազմական օգնությունը, որը Լիտվան նախատեսում է հատկացնել Ուկրաինային 2025 թվականին, կկազմի 200 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին ասել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մեր երկրի պարտավորությունները կազմում են 110 միլիոն եվրո: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այս թիվը մինչև տարեվերջ կկազմի 200 միլիոն եվրո», – ասել է նա: Նախ, […] ...
20:12 12.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ արշավանքներ է սկսել Գազա քաղաքումԻսրայելի բանակի ցամաքային զորքերը ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածում, այժմ լրացուցիչ արշավանքներ են ձեռնարկում Գազայի Դարաջ Տուֆա շրջանում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այս գործողության նպատակն է ուժեղացնել անվտանգության հսկողությունը տարածքում, ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը և ընդլայնել անվտանգության գոտին: Այս պահին զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ապամոնտաժել ահաբեկիչների ենթակառուցվածքն ու դիտակետերը», – […] ...
19:52 12.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ինԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը: Ամեն ինչ տեղի կունենա նույն մակարդակով, նաև Օմանում, բայց այն կարող է նաև անցկացվել այլ վայրում», – ասել […] ...
19:43 12.04.2025
Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։ ...
19:33 12.04.2025
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումըԵվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […] ...