17:29 25.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր պատահաբար պարզել է, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց.
«Դա իմ պաշտպանն է պարզել, ես այսօր եմ իմացել, որ նման բան կա: Ներքին գործերի կայքից հանված են փաստաթղթերը, և Սամվել Անդրանիկի Բաբայան՝ չկա նման անձնավորություն Արցախում, նման քաղաքացի չկա, հանել են: Մենք այսօր ենք իմացել, Ներքին գործերի կայքի տվյալները հանել ենք, գրավոր ներկայացրել, որ բացատրություն ստանանք՝ ինչպես են դա արել»:
Բաբայանը հայտնեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ անգամ դիմումի դեպքում որևէ մեկին իրավունք չունեն քաղաքացիությունից զրկել, պարզ գրված է դա, հետևաբար, հարց է ծագում՝ ո՞վ է արել, ե՞րբ է արել, և ի՞նչ նպատակ է հետապնդել դա: Նա ասաց, որ կապ չունի՝ այսօ՞ր են արել` հետին թվով, թե՞ նախկինում, պետք է վերականգնել այդ սխալները, օրենքի դաշտ վերադառնալ:
«Իրենք ասում են, որ ամեն ինչ օրենքով է արվել, ոչ մեկի համար հատուկ չի լինելու, մենք էլ բացատրում ենք հանգիստ, որ եթե իրոք օրենքի դաշտում եք, ապա բացատրեք, թե էս խնդիրները ո՞նց են ստացվել: Եթե բացասական պատասխան ստանանք, կդիմենք դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք որևէ կապ տեսնում է այս քայլի ու իր քաղաքական գործունեության միջև, Բաբայանը պատասխանեց, որ առայժմ դա չի ուզում մեկնաբանել, թող գրավոր պատասխան ստանան, տեսնեն՝ ինչով են բացատրում այդ քայլը, նոր կխոսի:
Նա, սակայն, կրկին ընդգծեց.
«Արցախի Սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ որևէ մեկին թույլ չի տալիս մարդուն քաղաքացիությունից զրկել, ու կետ, տոչկա, վերջ: Թե ով է այդ ապօրինությունն արել, թող իրենք պարզեն, իրենք են իշխանությունը»:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...