Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
0.09 oC

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց

12:48 25.02.2019

Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող Կենդանասերների նախաձեռնող խմբի պահանջը չբավարարվեց: Նրանք առավոտից հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև` Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով, ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետի հետ: Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ կարող են հանդիպել միայն փոխքաղաքապետի հետ, ինչը նրանց չգոհացրեց:

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետը չափազանց զբաղված է, ժամանակ չտրամադրեց ընդունելու կենդանասերներին, հավանաբար կենդանասերները չունեն այդքան ձայնի իրավունք, մեր ձեռնարկած բոլոր ջանքերը Երևանի քաղաքապետարանում արդյունքի չեն հասնում, ցավում ենք, որ մեզ մասնակից չդարձրեց այս պրոցեսներին»,-հայտարարեց նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը:

Ապա նա հայտարարեց, որ իրենք դադարցենում ենք քաղաքապետարանի առջև ակցիաները և կշարունակեն այլ պետական կառույցների առջև:

«Կդիմենք համապատասխան այլ կառույցների: Հույս ունենք, որ և՛ պարոն վարչապետին, և՛ Ազգային ժողովին ավելի լսելի կլինեն մեր ձայները: Դատական ատյանների դիմել ենք աշխատանքի վերականգմման համար, դադարեցնում ենք, կհանդիպենք այլ կառույցներում»,-ասաց նա:

Կենդանասերների նախաձեռնող խումբը ստեղծվել է Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների ջանքերով: Խմբի անդամների թիվը հասնում է 150-200-ի:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. վարչապետ

13:32 05.01.2025

Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. վարչապետ

«Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

13:10 05.01.2025

Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի բժշկական ու փրկարարական ծառայություններին։ «Շաբաթ օրը իսրայելական ուժերը 30 հարձակում են իրականացրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 66 պաղեստինցի»,-ասվում է հաղորդագրությունում: Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկների ու փրկարարների տվյալները, հարձակումների […] ...

Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ

12:50 05.01.2025

Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ […] ...

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն

12:44 05.01.2025

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն, և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: ...

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

12:17 05.01.2025

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […] ...

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

12:00 05.01.2025

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

Թունա ձուկը Տոկիոյի Toyosu ձկան շուկայի առաջին ամանորյա աճուրդում չի կարողացել գերազանցել 2019 թվականի ռեկորդը, բայց հնարավորինս մոտեցել է դրան՝ 276 կիլոգրամ կշռող ձուկը վաճառվել է 207 մլն իենով (1,316 մլն դոլար), հաղորդում է Kyodo գործակալությունը։ Թունայի առաջին ամանորյա վաճառքը սովորաբար մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն ոչ պաշտոնապես համարվում է տնտեսական միտումների ցուցիչ […] ...

BACK_TO_TOP