13:22 25.02.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում շահերի բախման հնարավորության մասին, հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ շահերի բախումը բացառված է:
«Արհմիությունը մենք պետք է որպես «պուտյովկա տվող» հիմնարկ չընդունենք, իրավապաշտպան կառույց, որևէ հակասություն, շահերի բախում չի կարող լինել, նույն գործատուի մոտ պետք է մի 30 արհմիությո՞ւն ստեղծվի, որ ամեն մեկը մի մասնագիտություն ունենան»,- ասաց նա:
Հարցին՝ եղե՞լ են օրինակներ, որ տարբեր ճյուղերի, տարբեր գործատուների մոտ աշխատողները փորձեն ստեղծել արհմիություն և հանդիպեն օրենսդրական բացի, արդյո՞ք դրա համար է այս կարգավորումը, Պետրոսյանը պատասխանեց.
«Նման խնդիր չկա, եթե նման օրինակ լիներ, ապա այն օրենսդրորեն ամրագրված կլիներ, մենք հասկացել ենք այդ խնդիրը: Այցելեք հիմնարկներ, հարցրեք՝ քանի՞ հոգի է գոհ արհմիության աշխատանքից, ես ստացել եմ 100-ավոր դիմումներ, որ մեծ հաճույքով կանդամագրվեն արհմիությանը, որը կաշկանդված չէ, անկախ է գործատուից»:
Նրա խոսքերով՝ արհմիությունը պետք է անկախ լինի, ոչ թե գործատուի դեմքին նայի, ասի՝ ինձ գումար կտա՞ս, նա էլ ասի՝ կտամ, եթե խելոք պահես: Պետրոսյանը նշեց՝ առաջարկվող նախագծում նաև որոշակիացրել են դատարան դիմելու հիմքերը: Նա ընդգծեց՝ «Արհմիությունների մասին» օրենքում անորոշ է գրված՝ օրենքով սահմանված դեպքերում արհմիությունը դիմում է դատարան, մինչդեռ այժմ իրենք նաև կոնկրետացրել են՝ որ դեպքերում է դիմում դատարան:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.
«Որևէ մեկս չենք առարկի, որ այսօր արհմիությունները չեն կատարում այն գործառույթները, որ պիտի կատարեն, դրանք պետք է լինեն աշխատող մարդու օմբուդսմենը, այո, այստեղ մենք հեղափոխական ճանապարհով պետք է գնանք, հասկանանք՝ ինչ իրավապայմանագրային հիմունքներով ենք ստեղծում արհմիությունները, քանի որ գալոչկայի համար արհմիությունները ոչ մեկին օգուտ չեն»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նկատեց՝ չի կարող տրանսպորտի արհմիությունն իրեն՝ իբրև մանկավարժի, այնպես պաշտպանել, ինչպես մանկավարժներինը:
«Մենք ստեղծում ենք մի բան, որի անհրաժեշտությունը դեռ պրակտիկան չի թելադրել»,- ասաց նա:
Պետրոսյանը հակադարձեց մտահոգություններին, թե տարբեր հիմնարկներում աշխատող անձանց՝ մեկ արհմիության կազմում ընդգրկվելու դեպքում գաղտնի տեղեկություններ կարող են հրապարակվել: Նա նշեց՝ կապ չունի՝ աշխատողը որ արհմիության անդամ է, եթե նա գաղտնի տեղեկություն հրապարակել ցանկանա, կհրապարակի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը շեշտեց՝ արհմիությունների գործառույթը իրավունքների պաշտպանությունն է, այդ գործառույթը, սակայն, այսօր ողբերգական վիճակում է:
«Եթե անընդհատ մտածում ես՝ գործատուն քեզ ինչքան փող է տալու, դու ո՞նց կարող ես անկախ լինել»,- հարց ուղղեց նա:
Զոհրաբյանն էլ նշեց՝ փիլիսոփայությունը պետք է փոխել, որ աշխատողը չվախենա, քանի որ եթե վախը կա, վերջ, այդտեղ խոսել իրավապայմանագրային հարաբերությունների մասին, եթե աշխատողն իր շահը չի կարողանում պաշտպանել, հազար օրենք էլ փոխեն, ոչինչ չի փոխվի:
Նախագիծը ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ ձայների չորս կողմ, հինգ դեմ հարաբերակցությամբ: Այն դեռ կներկայացվի ԱԺ լիագումար նիստում:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...