11:24 25.02.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Արսենալ»-ի ֆուտբոլիստները պետք է շարունակեն նույնությամբ գործել հաջող արդյունքի համար:
«Հրաշալի առաջին խաղակես ստացվեց: Մենք չէինք խփի առաջին գոլը և Լենոյի հրաշալի «սեյվ»-ը չլիներ: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր դարպասապահին: Երկրորդ կեսում հակառակորդն ավելի շատ ընդգրկվեց խաղի մեջ, և մենք չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Ըստ Մխիթարյանի` «Արսենալ»-ի ֆուտբոլիստների համագործակցությունը հրաշալի է ստացվում:
«Մենք պետք է շարունակենք նույն կերպ գործել և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա»,- ասել է հայ կիսապաշտպանը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «զինագործները» սեփական հարկի տակ ընդունեցին «Սաութհեմփթոն»-ին: Հանդիպման մեկնարկից ընդամենը 7 րոպե անց «Արսենալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանի հարված-փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Լակազեթը: Ընդամենը 10 րոպե անց Մխիթարյանն արդեն ինքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը՝ 2:0 հօգուտ «զինագործների»: Երկրորդ կեսին հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ, և ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:0:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալ»-ն այս հաղթանակից հետո բարձրացավ մրցաշարային աղյուսակում և այժմ 53 միավորով 4-րդ հորիզոնականում է:
21:36 08.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...
21:24 08.04.2025
Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա խուսափել առևտրային պատերազմի նոր փուլի ռեցեսիայից, որն առաջացել է ԱՄՆ վարչակազմի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ։ «Առևտրային պատերազմները շատ բացասական ազդեցություն են ունենում: Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը պարտվում են: Ինձ հատկապես մտահոգում է ամենախոցելի զարգացող երկրները, որտեղ ազդեցությունն (խմբ.առևտրային պատերազմի) ավելի […] ...
21:13 08.04.2025
«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […] ...
21:00 08.04.2025
ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են […] ...
20:48 08.04.2025
Անապահովության գնահատման նոր համակարգը փորձնական սկսել է գործել Կոտայքի ու Սյունիքի մարզերումԱնապահովության գնահատման նոր համակարգը փորձնական սկսել է գործել Կոտայքի ու Սյունիքի մարզերում. հարցազրույց ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
20:38 08.04.2025
Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-իՀեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ […] ...