Դիպլոմ արտադրողի կարգավիճակից հարկավոր է անցնել իսկական մասնագետներ մատակարարելուն․ Լևոն Բարսեղյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Դիպլոմ արտադրողի կարգավիճակից հարկավոր է անցնել իսկական մասնագետներ մատակարարելուն․ Լևոն Բարսեղյան

16:42 23.02.2019

Հայաստանի պետական 18 բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները երեկ հանդիպում  են ունեցել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիումը եղել է ոչ պաշտոնական, իսկ քննարկումներն անցել են թեյի սեղանի շուրջ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահների և նախարարի հանդիպմանը հրավիրված է եղել նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ում գնահատմամբ՝  նմանատիպ հանդիպումները  բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, շատ կարևոր են։

«Աննախադեպ հանդիպում էր, ոչ ոք նման բան չէր հիշում, առաջին անգամ իրար երես տեսանք, շատերս իրար ճանաչում էինք։ Քննարկեցինք բուհական կրթության խնդիրները և բուհական բարեփոխումների հարցերը», – ասել է Բարսեղյանը։

Հանդիպմանը քննարկվել են նաև առանձին բուհերի վերաբերող խնդիրներ, մասնակիցները շեշտել են, որ ռեկտորների հանդիպումներ ու քննարկումներ հաճախ են կազմակերպվում, իսկ հոգաբարձուների խորհուրդների նախագահները միշտ մնացել են ստվերում։

«Որոշեցինք առաջարկել, որ հոգաբարձուների խորհուրդների համաժողովի նման մի բան անցկացվի, որին կմասնակցեն բոլոր պետական 18 և միջպետական երեք բուհերի  հոգաբարձուների խորհուրդների անդամները, որի ընթացքում կլինի նաև փորձի փոխանակում»,- ասել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Լևոն Բարսեղյանը նաև նշել է,որ հեղափոխությունից հետո այս ոլորտում արմատական փոփոխություններ են կատարվել, և բուհերի կառավարման նախկին սկզբունքը այլևս կիրառելի չէ։

«Դուք պատկերացնում եք, Հայաստանի թիվ մեկ պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը, որոնք եղել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներ, հանդիպեին ու քննարկեին բուհերի խնդիրները՝ մանրամասնությամբ, կամ մեզ նման զբաղվեին փաստաթղթերով, սկսեին ուսումնասիրել, նման բան չի եղել, հիմա այլ է», – փոխանցել է նա։

Հոգաբարձուների խորհուրդների նախագահների հանդիպմանը քննարկված  խնդիրներից մեկը եղել է համընդհանուր բոլորի համար։ Ներկաները կարծիք են հայտնել, որ պետք է վերականգնել բուհերի և արտադրական ընկերությունների միջև կապը, ու մասնագետներ պատրաստել միայն նրանց պահանջներին համապատասխան։

«Բուհական կրթության և տնտեսության կապը լուրջ խոտանվածություն կամ խաթարվածություն ունի, դիպլոմ արտադրող իրավիճակից հարկավոր է անցնել արդյունաբերությանը, տնտեսությանը իսկական մասնագետներ մատակարարելու վիճակին։ Իներցիոն բուհական կրթությունը արմատական բարեփոխման կարիք ունի, սա մտահոգություն էր, որը բոլորի մոտ կար»,- ասել է Լևոն Բարսեղյանը։

Նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումն ավարտվել է երեկոյան ժամը 22-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

12:20 25.11.2024

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

SHANTNEWS

12:00 25.11.2024

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

BACK_TO_TOP