«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը դեռ պատրաստ չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը դեռ պատրաստ չէ

20:00 23.02.2019

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը պատրաստ չէ: Սա ավելի շատ հետաքրքրում է այն գյուղերի բնակիչներին, որտեղով անցնելու է մայրուղին: Հենց այդ նախագծի հստակեցումից է կախված, թե գյուղերում ինչքան վարելահող է գերակա շահ ճանաչվելու:

Օտարումը Ազատան գյուղում անցած տարվանից է սկսվել. շուրջ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող գերակա շահ է ճանաչվել ու գործընթացը դադարեցվել է:  Սպասում են վերջնական նախագծի հաստատմանը, որից հետո միայն պարզ է դառնալու, թե գյուղի վարելահողերի ինչքան մասն է մայրուղու տակ մնալու: Թե երբ է արագընթաց մայրուղու շինարարությունը հասնելու Ազատան, ժամկետն անորոշ է:

Ամենալավ սևահողերը Շիրակի մարզում Ազատան գյուղում են, որոնք ամենաբարձր բերքատվությունն են ապահովում: Այստեղ ամենաշատ հացահատիկն ու կարտոֆիլն է մշակվում: «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու սկզբնական նախագիծը գրեթե շրջանցում էր Ազատանի սևահողերի գոտին ու  ճանապարհը, այդ նախագծով հասնում էր  մինչև Գյումրի: Բայց հետո որոշում է կայացվել նախագիծը փոխելու մասին:

Նոր նախագծի առաջարկներն են ներկայացվել ու կրկին նախնական տարբերակն է հայտնի, համաձայն որի` մայրուղին անցնելու է ոչ միայն Ազատանի, այլև հարևան գյուղերի վարելահողերով: Մինչ վերջնական նախագիծ ունենալը անցած տարի գերակա շահ ճանաչվեցին Ազատանի այն հողերը, որոնք մայրուղու շինարարության ընթացքում անհնար է շրջանցել: Խոսքը մոտ 3 հեկտար սեփական ու համայնքային նշանակության հողերի մասին է:

Վերջնական նախագիծ չկա, ժամկենտներն էլ են անորոշ, թե երբ շինաշխատանքները Ազատան կհասնեն: Ներկայումս հողատերերը չեն կողմնորոշվում` ցանե՞լ, թե՞ անմշակ թողնել հողերը: Դրանց նկատմամբ սեփականության իրավունքից զրկվել են, բայց չեն էլ արգելել հողը մշակել մինչև շինաշխատանքների մեկնարկը: Եթե նախագծի փոփոխության առաջարկներն ընդունվեն, Ազատանի տարածքում էլի մշակովի հողակտորներ են օտարվելու: Խոսքը Ազատանից Արևիկ գյուղ տանող ճանապարհին գտնվող հողերի մասին է: Դրանց մի մասի համար 2 տարի առաջ են գյուղացիների հետ պայմանագիր կնքել: Նախագծային փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են եղել,  որոնց նաև գյուղապետերն են մասնակցել: Ազատանի գյուղապետն է նշում` այդ քննարկումներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չեն տվել:

«Բոլոր քննարկումները բնապահպանական են եղել: Դրանք մեզ հետաքրքրել են, բայց ավելի քիչ, քան ծրագրի շինարարական կողմը: Մեզ հետաքրքիր է, թե ինչ հատվածներով է անցնելու արագընթաց մայրուղին: Հետաքրքիր է, որ հնարավորինս քիչ վարելահողերից զրկվենք: «Հյուսիս- հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքները Ազատան գյուղի վարչական տարածք մոտ 400 մետր են մտել: Հողային աշխատանքներ են կատարվել , իսկ շարունակությունը դեռ պարզ չէ: Մենք չգիտենք` շարունակվելո՞ւ են աշխատանքները, թե՞ ոչ: Պետք է հողերը օտարվեն, գյուղացիների հետ պայմանագրեր կնքվեն, փոխհատուցում տրամադրվի: Իսկ, դա, իմ կարծիքով, մոտ մեկ տարի կտևի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:

Ազատանի և հարևան գյուղերի տարածքում ընդամենը հողային աշխատանքներ են կատարվել: Ի վերջո, թե ինչ տարածք է Շիրակի մարզում ընդգրկելու «Հյուսիս-հարավ»-ը, դեռ պարզ չէ: Համենայն դեպս, գյուղապետերը վերջնական նախագծի հաստատման վերաբերյալ տեղեկություններ չունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

13:47 07.04.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

13:43 07.04.2025

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

Երկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

13:34 07.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

13:21 07.04.2025

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

13:10 07.04.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

​Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

13:00 07.04.2025

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ: Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ եւ տարածաշրջանային բարդ իրավիճակում: Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարեւորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը: […] ...

BACK_TO_TOP