10:46 23.02.2019
«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի և պատգամավորի համար:
Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին և խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն, և ես պետք է իրեն այցելեմ:
Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն և իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ: Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետև նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ հացադուլ էր հայտարարել, այլ իր հիվանդության պատճառով և նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Արթուրն այլևս սայլակի վրա է տեղաշարժվում, և հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տևական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որևէ մեկը չէր արձագանքում»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...