ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

20:32 22.02.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետ Ա.Մ-ն, ծառայության շահերն հակառակ օգտագործելով, մարզում գործող մի շարք  ձեռնարկատերերի օգտին դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ չի արձանագրել  սննդամթերքի պահպանման, տեղափոխման և վաճառքի գործընթացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերը, չի կայացրել խախտումներ իրականացրած տնտեսվարողների գործունեության  կասեցման կամ արգելքի որոշումներ, մի շարք ընկերություններում չի իրականացրել ստուգումներ, ինչի դիմաց անձամբ կամ նույն կենտրոնի աշխատակիցների միջոցով 2018թ. հուլիսից մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար  պահանջել և ստացել է  30-120 հազարական ՀՀ դրամ կաշառք գումար:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել   1 անձի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն դրսևորումներին հնարավոր  առնչակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցումենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:35 29.04.2025

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

12:32 29.04.2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

12:26 29.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ   լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում […] ...

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

12:15 29.04.2025

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման շրջանակներում Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

12:07 29.04.2025

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ։ «Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը և հույս ունի, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու իրենց աշխատանքները», – ասել է […] ...

SHANTNEWS

12:00 29.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP