Փոխե՞լ ՀՀ օրհներգը, թե՞ ոչ. թեժ քննարկում SHANTNEWS-ի եթերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Փոխե՞լ ՀՀ օրհներգը, թե՞ ոչ. թեժ քննարկում SHANTNEWS-ի եթերում

20:58 22.02.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով խոսել է օրհներգը փոխելու մասին: Նա հաղորդել է, որ ձևավորվել է  աշխատանքային խումբ, հայտարարվել է  Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթ: Այս թեմայի շրջանակներում SHANTNEWS.am-ը բանավեճ է կազմակերպել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Հայկազուն Ալվրցյանի և դիրիժոր, երաժշտագետ Գրիգոր Դանիելյանի միջև:

Դիրիժորն իր խոսքում նշել է, որ ներկայիս հիմնի փոփոխությունը արդեն 30 տարի է օրակարգում կա: Ի պատասխան՝ Ալվրցյանը նշել է, որ չի կարծում, որ երբևէ հիմն փոխելու անհրաժեշտություն ու ժամանակ պետք է լինի: Ըստ ՀՅԴ գործչի՝ հիմնը չի կարելի փոխել, առավելևս վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը, Ալվրցյանը կարծում է, որ ԽՍՀՄ Հայաստանը չի կարելի պետականություն դիտարկել:

Հակադարձելով Ալվրցյանի տեսակետին՝ երաժշտագետը շեշտում է, որ անգամ եթե չի կարելի ԽՍՀՄ Հայաստանը պետականություն դիտարկել, այնուամենայնիվ, այդ ժամանակ եղել են ժողովուրդն ու ստեղծագործողները:

«Հայ ժողովուրդը չկա՞ր Սովետական Միությունում: Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան, Իսահակյան, չկայի՞ն այդ մարդիկ: Վարդի անունը փոխեք, հո բույրը չե՞ք փոխի: Ի՞նչ է, դու կարծում եք, որ մենք Արամ Խաչատրյանին սիրում ենք, որովհետև իր գրած երգի մեջ Լենինի անունը կա, մենք շատ ենք սիրում կոմունիստական բռնաճնշումներն ու նրանց համակենտրոնացման ճամբարները՝ դրա համար ենք ուզում էդ երգը բերել: Ոչ: Էդ երգը ներկայացնում է հայ ժողովրդին»,- ասել է դիրիժորը:

ՀՅԴ անդամը կարծում է, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը արժեքավոր գործ է, բայց ներկայիս հիմնն ավելի զորեղ է որպես հիմն:

«Ոչ մեկը չի կարող վկայել, որ սա իտալացու երգ է, իտալացիներն այս երաժշտությանը բոլորովին ծանոթ չեն: Այս մասին իր հոդվածում ապացուցում է նաև Լորիս Ճգնավորյանը: Սա այլաբանորեն է «Իտալացի աղջկա երգ», քանի որ այն ժամանակ եթե Միքայել Նալբանդյանը գրեր «Հայ աղջկա երգ» կստացվեր, որ ցարական իշխանության դեմ կոչ էր անում»,- ասել է Հայկազուն Ալվրցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP