22:59 22.02.2019
Հայաստանն անցնում է համընդհանուր ներառականության: Սա նշանակում է, որ աստիճանաբար բոլոր դպրոցները պետք է ներառական կրթություն իրականացնեն: 2014 թվականից ժամանակացույց է կազմվել, համաձայն որի՝ համընդհանուր ներառականությունը հասնում է մարզեր: Այդ ժամանակացույցով 2019 թվականին հերթը Շիրակի և Արագածոտնի մարզերինն է: Սա նշանակում է, որ հատուկ դպրոցները վերակազմավորվելու են: Այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:
«Հերթը Շիրակի և Արագածոտնի մարզերինն է: Արդեն սեպտեմբերին հատուկ դպրոցները վերակազմավորվելու են: Շիրակի մարզում սա վերաբերում է երկու հատուկ դպրոցի: Դրանք դառնալու են աջակցման կենտրոններ: Պետք է օգնենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ»,- ասել է Լուսինե Առաքելյանը:
Սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզի բոլոր դպրոցները պետք է ընդունեն հաշմանդամություն ունեցող աշակերտներին: Իսկ մինչ այդ, «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունն է մարզի 7 համայնքներում ու 12 դպրոցներում ուսումնասիրություններ կատարել, որի շնորհիվ հայտնաբերել են հաշմանդամություն ունեցող 13 երեխաների, որոնք կրթությունից դուրս են մնացել: Ավելի շատ են այն երեխաները, որոնք գրանցված են դպրոցներում, բայց կրթություն չեն ստանում կամ ստանում են մասնակի: Այդ ուսումնասիրությունների արդյունքները և իրականացված աշխատանքներն այսօր ներկայացվել են ծրագրի հաշվետու համաժողովի ընթացքում: Բանախոսները խոսել են այն ձեռքբերումներից և թերություններից, որ արձանագրել են ներառական կրթական համակարգում:
«Ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների հասանելիք գումարները մեծ են և իրապես ունեցանք խնդիր նաև Շիրակի մարզում: Թույլ կարիքներ ունեցող երեխաները ներգրավվեցին զուտ այն պատճառով, որ դպրոցին գումար ապահովվի, կամ որ ծնողը սննդի ու ճանապարհածախսի գումար ստանա, և դա դարձավ համընդհանուր: 2018-ին ավելի խիստ մոտեցում ցուցաբերեցինք, սկսեցինք պայքար արհեստական ներառականության դեմ և արհեստական ներառված երեխաների թիվը 50 տոկոսով կրճատվեց», – ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին համընդհանուր ներառականության անցման գործում:
«Կրթությունը խիստ կարևոր և վճռական է երկրի զարգացման համար: Հայաստանը հիմա մի իրավիճակում է, երբ փորձում է լուրջ բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում: Մենք պատրաստ ենք աջակցել այս գործընթացին: Շուտով Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մենք քաղաքական երկխոսություն ենք սկսելու Հայաստանի կրթության պատասխանատուների հետ»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:
Այժմ Շիրակի մարզում 24 դպրոց է ներառական կրթություն իրականացնում, իսկ այս համակարգում ընդգրկված երեխաների թիվը մարզում 1300-ն է: Առաջիկայում նախատեսվում է երեխաների ներառական համակարգում ընդգրկելու գնահատման նոր համակարգի անցնել:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:20 27.11.2024
Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունըՎրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...
23:12 27.11.2024
Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցումՀարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...
23:05 27.11.2024
Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասինՖրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...
22:56 27.11.2024
ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...
22:48 27.11.2024
Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...