Ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանին չներելով` իշխանությունն ուղղակի ցանկացել է զսպել հանրային էմոցիան. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանին չներելով` իշխանությունն ուղղակի ցանկացել է զսպել հանրային էմոցիան. Նաիրա Զոհրաբյան

17:30 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իր կարծիքով` ցմահ դատապարտյալների դեպքում 133 ներման խնդրագրից 2-ն են բավարարվել, քանի որ մեկ ցմահ դատապարտվածի վերաբերյալ արտահոսքը հանրային էսկալացիայի է բերել՝ ուղղակիորեն վնասելով մյուս գործերին:

«Ես վստահաբար գտնում եմ, որ, օրինակ, Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում ենք, պիտի ներվեր: Միանշանակ: Ես կարծում եմ, որ այստեղ իշխանությունը, չասեմ վախեցավ, բայց չփորձեց գնալ հանրային էսկալացիայի ճանապարհով, փորձեց համահարթեցման ճանապարհով, որպեսզի  հետագայում նորից չլինեն էմոցիաներ, բոլորին մերժել, բայց չէ՞ որ մենք հիմա հայտարարում ենք, որ գնում ենք միջազգային պրակտիկայով՝ անհատական լուծումների, անհատական մոտեցման ճանապարհով»:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նախատեսում է նախագիծ դնել շրջանառության մեջ, որ հատկապես ցմահների պարագայում հաշի առնվի տուժողի իրավահաջորդի կարծիքը:

Արտակ Զեյնալյանն ասել է, որ այդ առաջարկով ինքն անձամբ է հանդես եկել պատգամավոր եղած ժամանակ:

«Ես Ստեփան Գրիգորյանի և մյուս ցմահ դատապարտյալների վերաբերյալ բազմիցս հանդես եմ եկել հրապարակային հայտարարություններով: Մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Վերջին վճիռը ցմահ դատապարտյալի վերաբերյալ 2003 թվականին է կայացվել, դրանից հետո ցմահ դատապարտյալի վերաբերյալ վճիռ չի կայացվել: Մարդիկ կան, որ 27 տարի կրում են իրենց պատիժը և կրում են խիստ ռեժիմում: Ես արդեն ասացի ինչ փոփոխություններ են նախատեսվում՝ դատապարտյալները կարող են իրենց վարքով արժանանալ ռեժիմի փոփոխության՝ ընդհուպ մինչև բաց ռեժիմի: Կարող են գնալ կարճատև և երկարատև արձակուրդի՝ մինչև 6 ամիս ժամկետով: Սա մեխանիզմ է, որ մենք նոր ենք դնելու` հասկանալու, թե որքանով են այս մարդիկ հասարակական հարաբերություններն ընդունելու, որքանով են ուղղվել: Պատկերացրեք՝ պատժի 2/3 կրելուց հետո անձը կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման, իսկ այդ ընթացքում ինքը կարող է լինել բաց ռեժիմում, եթե ինքը սոցիալականացվել է: Մենք աշխատանքը դարձնելու են պարտադիր պայման՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար», – հավելել է նախարարը ու նաև նշել, որ այդ կերպ կվերացվի նաև այն մշակույթը, որ ՔԿՀ-ում աշխատանքը պատվաբեր չէ:

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը նույն նիստի ժամանակ, անդրադառնալով Մհեր Եղիազարյանին չներելու հանգամանքին, ասել է.

«Ներում շնորհում է նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ: Սա որևէ ձևով նորմավորված չի, սա անհատական մոտեցում է, սա ներքին համոզման մոտեցում է, սուբյեկտիվ է: Կա ներման հանձնաժողով, որը տալիս է իր խորհուրդը՝ ներելու կամ չներելու վերաբերյալ: Դա քննարկում է վարչապետը, կազմում է նախագիծ և ներկայացնում նախագահին: Սա բացարձակ հայեցողություն է: Մենք չենք կարող միջամտել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP