Ինչո՞ւ Մհեր Եղիազարյանին հարկադրաբար չեն կերակրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ինչո՞ւ Մհեր Եղիազարյանին հարկադրաբար չեն կերակրել

16:49 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ցմահ դատապարտյալ Մհեր Եղիազարյանի մահվանից առաջ էլ մահացության դեպքեր են գրանցվել:

«Հանկարծամահ եղավ Մնջոյանը, դրանից հետ ևս մեկ հոգի հանկարծամահ եղավ սրտամկանի ինֆարկտի պատճառով: Դրանից հետո մի քանի հոգու մենք տարել ենք, վիրահատություն են իրականացրել՝ անոթների ստենտավորում է իրականացվել, անվճար՝ պետության հաշվին, և էդ մարդկանց կյանքը փրկվել է: Կենտրոնանալ մեկ անձի վրա, կարծում եմ, տարբերակված մոտեցում է, և այստեղ կարող են խտրականության էլեմենտներ լինել: Մեզ համար բոլորի կյանքը  թանկ է՝ անկախ նրանից, թե ինչում է նա մեղադրվում: ՔԿՀ-ները վայրեր չեն, որտեղ պետք է հասունանա մարդու մահը»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ վիրահատության այդ տեսակը քաղաքացիական կյանքով ապրողների համար այդքան հասանելի չէ, որքան դատապարտյալների համար:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը նկատել է, որ Եվրոպական կոնվենցիաներում ամրագրված մի այսպիսի պրակտիկա կա՝ եթե մարդը, ով գտնվում է պետական հոգածության ներքո, հացադուլ է հայտարարում ու նրա կյանքին վտանգ է սպառնում, նրան հարկադրաբար են կերակրում:

«ՀՀ-ից բացի, ես չեմ հանդիպել երկիր, որտեղ իրավական նորմատիվ ակտերով կարգավորվեն այս հարաբերությունները: ՀՀ կառավարության որոշման հիմքում դրված են Եվրոպական դատարանի վճիռները: Սա շատ լավ պրակտիկա է, որ Հայաստանն ունի: Էս տեսակետից Հայաստանն օրինակելի է: Եվրոպական դատարանի իրավունքի համաձայն՝ անձին չի կարելի կերակրել այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի կամեցել, որ իրեն կերակրեն, կամ երբ գիտակցություն չունի և կոմայի մեջ է: Այդ ժամանակ կարելի է նրան հարկադրաբար կերակրել՝ երակային սնուցում տալ, բայց երբ նա վերականգնեց գիտակցությունը, բուժանձնակազմն այլևս իրավունք չունի շարունակել հարկադրաբար սնուցումը»,- ասվածին արձագանքել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Մհեր Եղիազարյանի դեպքում նման իրավիճակ չի եղել, ուստի նրան չէր կարելի հարկադրաբար կերակրել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ներում չի շնորհվել.

«Ներում շնորհում է նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ: Սա որևէ ձևով նորմավորված չի, սա անհատական մոտեցում է, սա ներքին համոզման մոտեցում է, սուբյեկտիվ է: Կա ներման հանձնաժողով, որը տալիս է իր խորհուրդը՝ ներելու կամ չներելու վերաբերյալ: Դա քննարկում է վարչապետը, կազմում է նախագիծ և ներկայացնում նախագահին: Սա բացարձակ հայեցողություն է: Մենք չենք կարող միջամտել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP