Դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի անչափահաս երեխաները հացադուլ են սկսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի անչափահաս երեխաները հացադուլ են սկսում

15:50 22.02.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ասել է, որ «Գորիս» ՔԿՀ-ում պահվող  դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի երեք անչափահաս երեխաները խնամակալ չունեն։

«Ես ձեզ էլի եմ դիմել, խնամակալը՝ տատիկը, մահացել է հունիս ամսին: Այլ խնամակալ չկա: 16, 10 և 4 տարեկան երեխաներն առանց խնամակալի են, և նրանցից մեկը՝ Մերին, հայտարարեց, որ երեխաները նստելու են հացադուլի»,- հիշեցրել է Զոհրաբյանը: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարդացել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի պատասխանը դատապարտյալին:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ ձեր՝ պայմանական վաղաժամկետ ազատման մասին միջնորդության քննությունը նշանակված է եղել սույն թվականի փետրվարի 4-ին, սակայն չի կայացել դատավոր Արսեն Սարդարյանի՝ հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով: Հիմա կարող է Արսեն Սարդարյանը մի օր արձակուրդում լինի, մի օր գլուխը ցավա, մի օր կարող է հավես չունենա՝ դատական նիստի ներկայանալու, բայց մենք հասկանում ենք երեխաներին, որոնք սպառնում են գնալ ծայրահեղ քայլերի»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր համար առաջնայինը երեխաների հարցն է, գուցե այնպես անեն, որ Սարդարյանն արձակուրդից վերադառնա:

«Մենք 100 հազար բնակչի հաշվարկով ունենք 7 դատավոր, իսկ նրանց քանակն այս պահի դրությամբ 232 է, ունենք թափուր դատավորների հաստիքներ, այս ոլորտը ևս դադարել է լինել հրապուրիչ: Դատավորների վարույթում մի քանի հազար գործ կա: 15 գործից ավել մեկ դատավորի վարույթում լինելու պարագայում, արդեն այն արդյունավետ չի: Իսկ իրենց վարույթում լինում է 40 և ավելի գործ: Իսկ դատավորն ունի նաև արձակուրդի իրավունք, մենք պետք է շահագրգռված լինենք այդ հարցում, նրանք չեն կարող իրենց սպառել և դատարկ նստել»,- արձագանքել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նաիրա Զոհրաբյանը մանրամասնել է, որ Փարսադանյանը դատապարտված է խուլիգանության համար, իսկ երեխաներն արդեն մեկ ամիս է` դպրոց չեն հաճախում: Դատավորին խնդրանք է ուղղվել արագացնել դատապարտյալի՝ վաղակետ ազատ արձակման հարցը քննարկելու գործընթացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP