Ադրբեջանում վճարովի կդարձնեն Բաքվից Իրանի սահման գնացող մայրուղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանում վճարովի կդարձնեն Բաքվից Իրանի սահման գնացող մայրուղին

15:13 22.02.2019

Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։

Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս մայրուղուն այլընտրանք համարվող անվճար ճանապարհ։ Ըստ այդմ՝ մինչև տարեվերջ երկրի ղեկավարությունը փորձելու է վճարովի դարձնել այդ մայրուղու 172 կմ ձգվածությամբ հատվածը։

Ընդհանուր առմամբ այս մայրուղին ձգվում է 295 կմ, և ըստ Google Maps քարտեզի, այն կարելի է մեքենայով հաղթահարել մոտ 3 ժամում։ Դրա լիարժեք այլընտրանքն իրականում չկա Ադրբեջանում, մյուս ճանապարհները կառուցված են շրջանցումներով ու միևնույն է պարբերաբար հատվում են այս մայրուղու հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

11:14 02.04.2025

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […] ...

Հրդեհ Գ. Հասրաթյան փողոցում

11:06 02.04.2025

Հրդեհ Գ. Հասրաթյան փողոցում

Ապրիլի 2-ին, ժամը 08։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։22-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել են անվադողեր։ ...

Ամերիկացին ատրճանակով երկու անգամ անցել է Ճապոնիայի օդանավակայանի անվտանգության ստուգումները

11:02 02.04.2025

Ամերիկացին ատրճանակով երկու անգամ անցել է Ճապոնիայի օդանավակայանի անվտանգության ստուգումները

Ամերիկացի տարեց զբոսաշրջիկը կարողացել է երկու անգամ անցնել միջազգային օդանավակայանների անվտանգության ստուգումներ՝ ճամպրուկում ինքնապաշտպանական ատրճանակով, չորեքշաբթի հաղորդում է NHK-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 73-ամյա ամերիկացին, ով Ճապոնիա է ժամանել Հավայան կղզիներից, կամավոր հանձնվել է ոստիկանությանը՝ նախքան Օսակայի մոտ գտնվող Կոբե նավահանգստում զբոսանավ նստելը։ Հետաքննության տվյալներով՝ զբոսաշրջիկը ոստիկաններին հայտնել է, որ թռչել է Հավայան կղզիներից և մարտի 22-ին […] ...

Մահացել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը

10:55 02.04.2025

Մահացել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը

Ամերիկացի դերասան Վել Քիլմերը, որը մարմնավորել է Բեթմենին, մահացել է 65 տարեկանում, Լոս Անջելեսում։ Դերասանի դուստրը՝ Մերսեդես Քիլմերը հայտնել է, որ մահվան պատճառը եղել է թոքաբորբը։ Դերասանը մահացել է երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։ 2014 թվականին նրա մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ, սակայն նա կարողացել է ապաքինվել հիվանդությունից։ ...

Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

10:41 02.04.2025

Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր […] ...

Ավարտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

10:29 02.04.2025

Ավարտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Վ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն: Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի […] ...

BACK_TO_TOP