Ի՞նչ է փոխվելու ՔԿՀ-ներում մոլի խաղերի, դատապարտյալների աշխատանքի, Եվրոպական և վճռաբեկ դատարանների վճիռների մասով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ է փոխվելու ՔԿՀ-ներում մոլի խաղերի, դատապարտյալների աշխատանքի, Եվրոպական և վճռաբեկ դատարանների վճիռների մասով

16:07 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ դատապարտյալների համար կարճաժամկետ և երկարաժամկետ հանդիպումների քանակը կրկնապատկված է:

«Դա պայմանավորված է մեր հնարավորություններով՝ որքան կարող ենք ապահովել համապատասխան սենյակներ: Սա նվազագույն, ոչ թե առավելագույն չափանիշ է: Եթե մարդը սպառել է իր տեսակցությունների քանակը, կարող է որպես խրախուսանք դիմում ներկայացնել և ստանալ լրացուցիչ տեսակցություններ, եթե, իհարկե, ազատ են այդ սենյակները, և մյուսները չեն սպառել իրենց հնարավորությունը կամ ցանկություն չունեն կարճատև կամ երկարատև տեսակցությունների»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը հիշեցրել է նաև օրենսդրական այն փոփոխությունների մասին, որոնք նախաձեռնվել են դատապարտյալների աշխատանքի մասով։

«Անձինք պետք է իմանան, որ աշխատում են, և դա նպաստելու է իրենց պայմանական վաղաժամկետ ազատմանը և ռեժիմի փոփոխությանը: Սա նաև նպաստելու է քրեական մշակույթի փոփոխմանը: Քրեական մշակույթը սնուցող հանգամանքներից էր նաև այն, որ ՔԿՀ-ն ինչ-ինչ վերանորոգումներ իրականացնելու համար կարիք ուներ միջոցների, դա հանձնարարվում էր որևէ հեղինակության, նրանք  էլ իրենց կապի միջոցներով դրանք հավաքագրում էին և ստեղծվում էր այս հիերարխիկ համակարգը: Մենք այլևս սրա կարիքը չունենք, և էապես նվազել է նրանց ազդեցությունը, մենք վերացրել ենք ներսում գումարի շրջանառությունը՝ խաղերով, ազարտային խաղերը վերացրել ենք: Իհարկե, կարող են լինել խաղեր, որոնց համար տարբեր հանձնարարությունների միջոցով վճարումներ իրականացվեն դրսում, բայց դա արդեն մեր տիրույթից դուրս է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ արդեն 6 ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրված քրեական օրենքի նախագծեր, որոնցով պայքարելու են քրեական «մշակույթի» դեմ:

Արտակ Զեյնալյանն ասել է, որ իրենք նաև աշխատանք են տանում այն մասով, որ հաշտության հանգամանքը դիտարկվի որպես գործը վերաբացելու հիմք:

Եվրոպական դատարանի դատավճիռներին ու վճռաբեկ դատարանների միջանկյալ որոշումների հրապարակմանը վերաբերող մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP