Մեր զինվորի հացի հարցն ենք լուծում, ու վա´յ նրան, ով էս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Մեր զինվորի հացի հարցն ենք լուծում, ու վա´յ նրան, ով էս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Նիկոլ Փաշինյան

13:38 21.02.2019

Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ԶՈՒ պարենավորման գործընթացում փոփոխություն մտցնել:

«Մինչ օրս ԶՈւ պարենավորման գործընթացը կազմակերպվում էր հենց ԶՈւ միջոցով: Ամբողջ շղթան՝ ձեռքբերումներից մինչև բուն պատրաստում և մատուցում, իրականացվում էր ԶՈւ միջոցով, սակայն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ և խոչընդոտներ էին ի հայտ գալիս, արդյունքում մատակարարվող սննդի որակից լինում էր դժգոհություն: Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը` եկանք այն եզրահանգման, որ լավագույն տարբերակը կլինի կազմակերպման ձևաչափի փոփոխությունը՝ ներգրավելով մասնավոր գործընկերոջ»,- ասաց Մակար Ղամբարյանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նման ձևաչափով ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջները, այն է՝

ա. ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում և այդ աշխատանքների իրականացման ժամանակահատվածում պարենավորման գործընթացի անխափանության ապահովում,

բ. տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում ու փոխարինում ժամանակակից միջոցներով,

գ. օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում,

դ. սննդի գծաշարային բաշխում (ըստ հնարավորության), պարենավորման կազմակերպում դաշտային պայմաններում, ինչպես նաև առաջնագծում (ըստ հնարավորության), ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում,

ե. սանիտարահիգիենիկ միջոցառումներ,

զ. գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, գոյություն ունեցող աշխատատեղերի միջին աշխատավարձերի համեմատ աշխատավարձերի աճի ապահովում,

է. պայմանագրի կատարման ապահովագրություն պայմանագրի գնի 10%-ի չափով, վերանորոգման աշխատանքների կատարման ապահովագրություն վերանորոգման օբյեկտի ամբողջ արժեքով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից, փոխադրող միջոցի և փոխադրվող բեռի ապահովագրություն,

ը. ԶՈՒ կարիքների համար ձևավորվող պահուստների թարմացում և կառավարում (ըստ հնարավորության),

թ. թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ,

ժ. ծրագրի ընթացքում ձեռք բերված կամ ստեղծված նյութական և ոչ նյութական ակտիվների ծրագրի ավարտից հետո որպես սեփականություն անցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

  • Ծրագիրն իրականացվում է.

ա. հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով,

բ. մինչև երեք տարի ժամկետով,

գ. առնվազն երեք տարբեր գործընկերների միջոցով՝ յուրաքանչյուրի հետ ոչ ավելի, քան 8000 զինծառայողների համար։

  • Ծրագրի իրականացման նպատակով կնքվող պայմանագրում կարող են չներառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի  N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ՝ Կարգ) 33-րդ կետով նախատեսված դրույթները՝ դրանցով նախատեսված կարգավորումների փոխարեն անհրաժեշտության դեպքում սահմանելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ դրույթներ:
  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Ծրագրի իրականացման նպատակով ձեռքբերումը կազմակերպել՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` գնումը կատարելով Կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով:

Նշված հայտարարության հիման վրա հետաքրքրվածության հայտեր են ներկայացրել թվով երկու ընկերություններ, որոնց հայտերի ուսումնասիրման և գնահատման արդյունքները ներկայացվել են ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 18.01.19թ. նիստի քննարկմանը:

Միաժամանակ, հաշվի առնելով ծրագրի փորձնական լինելու հանգամանքը, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով նախատեսվում է ծրագրի իրականացման համար ձեռքբերումը կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով:

«Այս պրոցեսը պետք է լինի ներգրավողական, և պետք է այս հարցը լուծենք: Մենք զինվորների համար պետք է ապահովենք պատշաճ սնունդ, սա ձեր վրա դնում է հատուկ պատասխանատվություն և այստեղ պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել՝ հանրության ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավելով, որ այս պրոցեսի վերաբերյալ որևէ կասկած չլինի: Մենք մեր զինվորի հացի հարցն ենք լուծում, ու վա´յ նրան, ով էս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նախագիծն ընդունվեց միաձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP