Կառավարությունն ընդունեց դատավորներին սոցփաթեթում ներառելու մասին որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Կառավարությունն ընդունեց դատավորներին սոցփաթեթում ներառելու մասին որոշումը

12:42 21.02.2019

Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում էր դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու, մասնավորապես սոցիալական փաթեթում ներառելու վերաբերյալ հարցը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ասելով.

«Անկախ դատական համակարգի գոյության նախապայմաններից է սոցիալական ապահովության ուղղված երաշխիքների ապահովումը, նախատեսվում է դատավորներին, այդ թվում ՍԴ և ԲԴԽ դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը:

Նա մանրամասնեց, թե որ ծառայություններից կարող են օգտվել՝ հանգստի կազմակերպում, վարկային գծի մարում, առողջապահական ծառայություններ: Նախարարն առաջարկեց ընդունել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ իրենք առաջարկել էին նաև այլ պետական պաշտոնյաների ներառել խմբում, ինչը, սակայն, չի ընդունվել:

«Հունվարի 25-ին կառավարություն է ներկայացվել որոշման փոփոխության նախագիծ, որով նախատեսվում է ընդհանուր խմբի սոցփաթեթների ապահովման առաջարկ, որը կարող է քննարկվել, որովհետև այս պարագայում խոսքը մոտավոր 750 մարդու մասին է, որոնցից 224-ն են դատավորներ: Առաջարկում ենք համապարփակ նախագիծ, որը կվերաբերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որքանով նպատակահարմար կլինի և  ինչ ֆինանսական բյուջե կպահանջվի, քննարկենք նախագծի շրջանակներում, առաջարկում ենք միայն դատավորների հարցը չներառել, մեր առաջարկն արել ենք, բայց չի ընդունվել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պատճառներով, Զեյնալյանը պարզաբանեց, որ սա դատական իշխանության անկախության երաշխիքների մաս է կազմում:

«Մեր մոտեցումը հետևյալն է. ՍԴ մասին օրենքը և դատական օրենսգիրքը տարբերակում են. ՍԴ դատավորները և ԲԴԽ անդամները պետք է ունենա սոցիալական երաշխիքներ, մենք խնդիրը տեսնում ենք կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելով, պետք է նրանք առանձացված լինեն մյուս խմբերից»,- ասաց նախարարը:

Իսկ առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը նշեց, որ իրենք շրջանառել էին բարձրաստիճան և ինքնավար պաշտոնյաների ընդգրկելու հարցը: Նա հավելեց, որ խոսքը 5000 մարդու մասին է:

Վարչապետի` հավանություն արտահայտող ելույթից հետո որոշումն ընդունվեց:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP