12:57 30.10.2017
Այսօր ներկայացվել է 2016թ-ի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
«Հայաստանի ՔԿՀ-ներում դեռևս կան խցեր, որտեղ մարդիկ պահվում են անմարդկային պայմաններում», – մեզ հետ զրույցում նշել է դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, ով մշտադիտարկումներ է իրականացրել պահման պայմանների ու գերբնակեցման խնդիրները պարզելու նպատակով:
Զարուհի Հովհաննիսյանը խոսքերով, կա գերբնակեցման և անհավասար բնակեցման խնդիր: Հաճախ հանդիպել են դեպքերի, երբ նույն մակերեսով խցում բնակվել 5 և 18 հոգի: Ըստ նրա, դա պայմանավորված է նաև քրեական հեղինակություններով, ինչը ընդունելի չէ:
Մշտադիտարկումների ընթացքում հաշվետվություններ են ներկայացվում Արդարադատության նախարարությանը՝ խնդիրներին հնավարինս շուտ լուծումներ տալու համար:
«Որոշ խնդիրներ լուծումներ գտնում են, թեպետ դրանք բավարար չեն», – ասել է Զարուհի Հովհաննիսյանը:
ԱՆ փոխնախարար Սուրեն Քրմոյանը ևս ներկա էր հաշվետվության ներկայացմանը և նա չժխտեց, որ խնդիրներ կան, բայց դրանք փուլ առ փուլ լուծում են ստանում:
«Փորձում ենք հաշվի առնել դիտորդական խմբի կողմից ներկայացված խնդիրները: Մենք արդեն որպես կայացած փաստ ներակայցնում ենք ՔԿՀ-ներում խցերի, տարածքների վերանորոգման, արևային էներգիայի միջոցով հիգիենիկ և ջերմային պայմանների ապահովման մասին: Սա բավարար չէ, խնդիրները շատ են և դրանք պետք է աստիճանաբար լուծում ստանան», – ասել է Սուրեն Քրմոյանը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...