Բանաստեղծ Արթուր Կարենցը քաղաքապետարանից աջակցություն խնդրեց Թումանյանին նվիրված միջոցառումների անցկացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Բանաստեղծ Արթուր Կարենցը քաղաքապետարանից աջակցություն խնդրեց Թումանյանին նվիրված միջոցառումների անցկացման համար

14:25 20.02.2019

Բանաստեղծ Արթուր Կարենցն այսօր՝ փետրվարի 20-ին, մասնակցելով Երևանի քաղաքապետարանում անցկացվող հանրային քննարկմանը, հարց բարձրացրեց` նշելով, որ անձնական նախաձեռնությամբ փոքրաթիվ խմբով, ինքն ու թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը «Թումանյան-150» միջոցառման շրջանակներում միջոցառումների շարք են իրականացրել տարբեր վայրերում, այժմ էլ նախատեսում են այցեր Դսեղ, Արցախ և մի շարք մարզեր:

«Հարցս թեպետ ավելի շուտ մշակույթի նախարարությանն է վերաբերում, բայց Երևանի քաղաքապետարանը ի՞նչ կարգի օժանդակություն կարող է ցույց տալ մեր նախաձեռնությանը, որ ավելի հետաքրքիր և կազմակերպված իրականացնենք նամանավանդ մարզերի միջոցառումների համար: «Թումանյանը նոր լույսի տակ» վերտառությամբ բանախոսությամբ է հանդես գալիս Հրայր Ուլուբաբյանը: Մենք Թումանյանին տեսնում ենք նոր լույսի տակ, նոր աչքերով: Այստեղ կարևոր գաղափար է առաջ քաշվում` դա բարձր կուլտուրայի երկիր Հայաստան կառուցելու գաղափարախոսությունն է»,- ասաց Արթուր Կարենցը:

Ի պատասխան բարձրացված հարցի` Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը չի կարող աջակցել մարզերում իրականացվող ծրագրերին:

«Բարձր գնահատելով Ձեր ջանքերն ու ներդրումը արվեստի և թումանյանագիտության գիտակցության բարձրացման  գործում` ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, որ Երևանը չի կարող իր բյուջեով որևէ ներդրում ունենալ մարզերում իրականացվող միջոցառումներին, որովհետև յուրաքանչյուր մարզ, հանդես գալով որպես առանձին համայնք, իր համայնքի շրջանակներում բոլոր բյուջետային ծախսերը իրականացնում է ինքնուրույն: Ինչ վերաբերում է Երևան քաղաքում իրականացվող միջոցառումներին, ապա խնդրում եմ դիմել մեր մշակույթի վարչությանը»,- պատասխանեց Հայկ Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP