13:21 20.02.2019
Արձակագիր, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի կերպարին և ընդգծել, որ նրան «բարի պապիկ» ներկայացնելը վիրավորանք է: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ.
«Թումանյանի «բարի պապիկի» մեդիա կաղապարը վիրավորանք է մեծ գրողի հասցեին։ Նա, ինչպես և մի ուրիշ «բարի պապիկ»՝ մասնակցել է հայկական ինքնապաշտպանության կազմակերպմանը 1900-ականների սկզբին, եղել է ՀՅԴ անդամ մինչև 1912-ը, ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ցարական իշխանությունների կողմից (Իսահակյանը՝ մեկ անգամ)։ Ցարական իշխանության հրահրած հայ-թաթարական (ադրբեջանական) բախումները դադարեցնելուն ուղղված ջանքերից առաջ և զուգընթաց օժանդակել է, որ հայկական կողմը լինի բավականաչափ զինված։
«Լոռու շրջանում նա կարծես «գեներալ-գուբերնատոր է», նրան է ենթարկվում ամբողջ ղեկավարությունը և ոստիկանությունը»։ Սա մեջբերում է Հովհաննես Թումանյանի մասին մատնագրից, որը 1906-ին ցարական գաղտնի ոստիկանությանն է ուղարկել բանաստեղծին անձնապես հետևող Շմակով ծածկանունով հայ գործակալը։
37-ամյա Թումանյանի ահռելի հեղինակությունը «Լոռու շրջանում» և ամբողջ հայության մեջ չի խանգարում, որ երկուս ու կես տարի անց՝ 1908 թ. դեկտեմբերի վերջին նրան և որդուն՝ Մուշեղին, կալանավորեն ու բանտում պահեն համարյա կես տարի՝ մինչև 1909 թ. հունիսը… Միայն ազնվական ծագման շնորհիվ է, որ Թումանյանի ոտքերին շղթաներ չեն հագցրել, ինչպես՝ ուրիշ կալանավորներին։
Բանաստեղծը բանտից ազատվում է իր ընկերներից մեկի մուծած 5000 ռուբլի գրավով՝ պատկառելի գումար անցյալ դարասկզբի համար։
Տարբեր գործակալների մատնագրերը Թումանյանին մեղսագրել են սպանությունների շարք. Քոլագերան կայարանում՝ երեք թուրքի, Այգեհատի գյուղապետ Արշակ Փերիխանովի (որը մատնել էր գյուղում ապաստանած Սևքարեցի Սաքոյին), և մի «խեղճ անտառապահի»… «կողոպտելու նպատակով»։
Թումանյանի տունը խուզարկել են սկսած 1902 թվականից, երբ առգրավվել է մեկ գիրք, հետագայում՝ փոքր դանակ, երկու բանալի, ձեռագրեր և այլն…
Հետապնդումները, խուզարկությունները, տարբեր ժամկետներով կալանքները շարունակվել են մինչև 1912 թվականի սկիզբը, երբ բանաստեղծին դատեցին 158 այլ հայ մտավորականների ու գործիչների հետ այսպես կոչված «Դաշնակցության գործով», որի 40.000 էջը կազմել էր հատուկ կարևորության գործերով քննիչ Նիկոլայ Լիժինը (նրա հրահանգով 1909-10 թթ. ձերբակալվել է շուրջ 1000 հոգի, որոնցից բաց է թողնվել 696-ը)։
Ի դեպ, բանաստեղծի դատապաշտպանը Ալեքսանդր Կերենսկին էր, որը 1917-ին գլխավորելու էր ժամանակավոր կառավարությունը՝ ցարին գահընկեց անելուց հետո։
«Դաշնակցության գործը» 1912-ին տապալվեց՝ 94 հոգու արդարացրել են, 52-ին բաց թողել՝ նախնական կալանքը բավարար պատժաչափ ճանաչելով, 2-ը մահացել են, և ընդամենը մի քանի հոգի են դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Ցարական դատարանն ունեցավ նաև բավարար արժանապատվություն, որ պատժի քննիչ Լիժինին, որը հետագայում խելագարվեց կամ հոգեկան հիվանդություն ձևացրեց ավելի մեծ պատժից խուսափելու համար:
Արդարացվածների թվում էր Թումանյանը։
Ընդ որում, դատարանում «ազգությամբ թուրք Մահմադ Վեքիլովը… հրաժարվում է իր և բոլոր թուրքերի անունից նախաքննության ընթացքում Թումանյանի դեմ տրված բոլոր ցուցմունքներից՝ վստահեցնելով, որ դրանք կորզվել են քննիչ Լիժինի ակնհայտ ճնշման և կեղծ լուրերի հիման վրա։ Վեքիլովը պնդում է, որ դատարան է եկել սեփական խիղճը հանգստացնելու և վկայելու, որ Թումանյանը «Ղազախում շրջում էր խաղաղասիրական նպատակներով»,- գրում է Սուսաննա Հովհաննիսյանը «Թումանյանի դատավարությունը» ուսումնասիրության մեջ։
Ահա թե ինչն է, որից զարմանալի անտեղյակ է հայ ընթերցողը, մեդիան՝ հեղափոխական, «կամավորական» Թումանյանից, որին խնամքով անտեսել ու էդպես մեզ է փոխանցել սովետական գրաքննիչ-գրականագիտությունը»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...