ՊՊԾ գնդի գրավման գործով նիստի ժամանակ ոստիկանը չառարկեց համաներում կիրառելու դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

ՊՊԾ գնդի գրավման գործով նիստի ժամանակ ոստիկանը չառարկեց համաներում կիրառելու դեմ

14:40 20.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է  տուժողների հարցաքննությամբ: Դատարանը լսել է ՊՊԾ գնդի ներսում 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահություն իրականացրած ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանին: Տուժողը պատմում է, որ նշված օրը գնդի ներսում տեսել է ինքնաձիգով զինված բազմաթիվ անձանց: Առաջինը նշեց Մարտիրոս Հակոբյանին, ով կանգնեցրել է իրեն, հետո մոտեցել է Արեգ Կյուրեղյանը:

«Գնդի տարածում մոտ 17-18 անձ կար, բոլորը զինված էին ինքնաձիգերով ու «Մակարով» տեսակի ատրճանակներով, մարդիկ կային, որոնց մոտ մարտական նռնակներ կային»,- պատմել է տուժողը:

Յոթ ոստիկանի է տեսել, նրանց թվում Վալերիյ Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին: Զինված խմբի անդամները հնչեցնում էին կոչեր, պահանջում էին նախագահի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատումը:

Իրեն խուզարկել են, մոտից վերցրել են բջջային հեռախոսները, դրանք հետո վերադարձել են` գնդի տարածքից դուրս գալուց հետո: Ոստիկան Արթուր Վանոյանի սպանության մասին տեղեկությունը ստացել է ներսում գտնված ոստիկաններից: Տուժողը զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի վերաբերյալ ևս տեղեկություն չուներ: Յուրի Տեփանոսյանի` հրազենային վիրավորում ստանալու և մահվան մասին մանրամասներ չի իմացել, այդ մասին հայտնի է դարձել ոստիկանության վերակարգի ժամանակ, ուղղակի ականատես չի եղել:

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը հարցրեց. «Դուք ձեզ տուժո՞ղ համարում եք»: Տուժողը դրական պատասխան է տվել:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը փորձեց ճշտել` ինչի՞ց է տուժել Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն ասաց, որ հոգեբանական ճնշման է ենթարկվել: Այդուհանդերձ, տուժողը նշեց, որ չի առարկում, որպեսզի ամբաստանյալների նկատմամբ կիրառվի համաներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

15:14 05.10.2024

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:38-ին, քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […] ...

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

BACK_TO_TOP