ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հորդորել են հրաժարական տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հորդորել են հրաժարական տալ

21:11 19.02.2019

Այսօր կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ռեկտորը խոսքը փոխանցել է գիտխորհրդի անդամներին՝ լսելու նրանց տեսակետները:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դատապարտելով նմանօրինակ վերաբերմունքը ԵՊՀ-ի հանդեպ, նշել է, որ պատկան մարմինները նմանօրինակ գործողությունները պետք է անեն հանդարտ, խնամքով և իրավական գործընթացների շրջանակներում:

Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ պետք է հստակ տարանջատել վերաբերմունքը ռեկտորի և ԵՊՀ-ի վերաբերյալ, ճշգրտեց՝ արդյոք հնարավոր է, որ կառավարական հանձնաժողովի մակարդակով համալսարանին նվիրված միջոցառումները տեղի չունենան զուտ այն պատճառով, որ ռեկտոր այդ պահին մնալու է Արամ Սիմոնյանը: Ռեկտորը հաստատեց, որ իրեն հասկացրել են՝ մինչև հիմա չի կազմվել հանձնաժողով, որովհետև ինքն է ռեկտորը:

«Ինձ հորդորել են հրաժարական տալ, որ սկսվեն հարյուրամյակի տոնակատարությունները, բարեփոխումները, որոնք ես իբրև թե չեմ անում: Կա այսպիսի կարծիք, որ ես, համալսարանի ղեկավարությունն իբր թե լճացել ենք և չենք կատարում բարեփոխումներ, մինչդեռ ամենամեծ բարեփոխումները կատարվում են հենց համալսարանում, և մենք զարգացման ծրագիր ունենք, որով կետ առ կետ առաջնորդվում ենք: Եթե ուշադրություն դարձնեք համաշխարհային մասշտաբով վերջին ամիսներին կրթության բնագավառի տոնայնությանը, ապա կտեսնեք, որ բոլոր երկրները մտահոգված են. կրթությունն է այն հիմքը, որի վրա այսուհետ պետք է զարգանա մարդկային քաղաքակրթությունը: Անգամ տնտեսական բարդ կացության մեջ գտնվող երկրները մեծ գումարներ են ծախսում կրթության և գիտության ոլորտում, որովհետև լավ հասկանում են, որ համալսարաններն են շարժիչ ուժերը: Հայաստանում բարեփոխումներից խոսում են առանց գումարներ տրամադրելու: Բազային ֆինանսավորման վերացման հետ կապված համալսարանականների դժգոհությունները հասան երկրի ղեկավարությանը, և մեր տեսակետն ընդունվեց: Եթե համալսարանը չպաշտպաներ իր գիտաշխատողներին, ես չգիտեմ, թե ինչ կլիներ», – նշել է ռեկտորը:

Ռեկտորը հիշեցրեց, որ ըստ միջազգային ռեյտինգային սանդղակ Վեբոմետրիքսի՝ ԵՊՀ-ն աշխարհի լավագույն համալսարանների 10%-ի մեջ է՝ անգամ այսպիսի խեղճ ֆինանսավորման պարագայում:

«Այս դեպքում անգամ մարդիկ շարունակում են վատաբանել, ասել, որ համալսարանը վատն է, հետամնաց է, չկա նորմալ բարձրագույն կրթություն և այլն: Հարց է առաջանում, թե մարդիկ ինչ նպատակ են հետապնդում՝ մամուլում և սոցիալական ցանցերում վատաբանելով համալսարանը: Համալսարանը խամաճիկ չէ, այն լուրջ կրթական, գիտական կենտրոն է»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

65 կողմ, 3 ձեռնպահ ձայների քվեարկությամբ որոշվեց ստեղծել հանձնաժողով, որը կազմելու է գիտխորհրդի հայտարարությունը և հինգշաբթի ներկայացնելու է գիտխորհրդի հաստատմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP