16:58 19.02.2019
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցություններին ու վերահաստատել, որ որոշումները ընդունելու են հակամարտության կողմերը, ոչ թե միջնորդները։
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հասցրել են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, ու շարունակում են ինտենսիվ կապի մեջ լինել։
«Կրկնեմ ևս մեկ անգամ․ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմանների ստեղծմանը, [իսկ] որոշումները, իհարկե, պետք է ընդունվեն երկխոսության ընթացքում, կողմերի միջև ուղիղ բանակցություններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նոր է ձևավորվում, ու ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե այս փուլում ինչ ինտենսիվությամբ կարելի է աշխատել բանակցություններում։
12:27 15.01.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել պատրաստվել պատերազմիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ «պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան նախապատրաստվելն է» և դաշինքի երկրներին կոչ է արել «փոխել իրենց մտածելակերպը պատերազմի ժամանակ», ավելացնել պաշտպանական ծախսերը։ «Պատերազմը կանխելու համար մենք պետք է պատրաստվենք դրան: Հիմա ժամանակն է փոխել մեր մտածելակերպը, և դա նշանակում է, որ պետք է ավելի ուժեղացնենք մեր պաշտպանությունը, ավելացնենք […] ...
12:17 15.01.2025
Axios. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների երկու նոր օջախ է հայտնաբերվելԿալիֆոռնիայի հարավում երկու նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Հրդեհներն առաջացել են տարածաշրջանում պահպանվող հրդեհավտանգ եղանակի ֆոնին և տարհանման նոր ալիք են առաջացրել։ Հրատարակությունը պարզաբանում է, որ հրդեհները, որոնք կոչվում են Scout and Stone, բռնկվել են Ռիվերսայդ շրջանում։ Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հաջորդ շաբաթ եղանակային պայմանները կվատթարանան, ինչը կարող է հանգեցնել […] ...
12:09 15.01.2025
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծըՎենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող նախագծի ընտրության նպատակով: Միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթում ներկայացվել էր 9 հայտ: Մրցութային մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Microarchitecture through Al: Making New Memories with Ancient Monuments» նախագիծը (համադրող՝ Մարիաննա Կարապետյան): Նշենք, որ […] ...
11:56 15.01.2025
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ․ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք: Վրաստանի հետ մեր […] ...
11:51 15.01.2025
Բաթումում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի ԳախարիանՉորեքշաբթի գիշերը Բաթումի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել, սակայն հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ Գախարիայի վիճակը ընդհանուր առմամբ կայուն է, և բժշկական օգնություն ստանալուց հետո նա իր կամքով լքել է հիվանդանոցը։ ...