Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին. վարչապետը ելույթ է ունեցել Դսեղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին. վարչապետը ելույթ է ունեցել Դսեղում

14:06 19.02.2019

Լոռվա Դսեղ գյուղում մեկնարկել են թումանյանական միջոցառումները: Դսեղում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ շնորհավորել է համայն հայությանն ու հիշել Եղիշե Չարենցի խոսքերը Թումանյանի մասին:

«Կա Մեծարենց, կա Տերյան և էլի շատ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է: Հաճախ չի պատահում, որ պոետը պոետի մասին գովասանքի խոսքեր ասի, բայց սա խոնարհումի խոսք է և վկայություն այն բանի, որ մեր ունեցած Արարատը մեկը չէ: Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, Արաքսի այս կողմում էլ ունենք Արարատ, և այդ Արարատը Թումանյանն է, այդ Արարատը Լոռվա մարզում է և այդ Արարատը Դսեղում է»,- իր ելույթում ասաց վարչապետը` նշելով, որ սրանով Թումանյան պոետի և հանճարի մասին ամեն ինչ ասված է:

Վարչապետը խոսեց նաև Թումանյան մարդու մասին: Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին: Թումանյանը գյուղացի մի պատանի էր,  նույնիսկ կարելի է ասել` աղքատ մի ընտանիքից: Նա մի մարդ էր, ով ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ: Թումանյանին այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն:

«Թումանյանը մի մարդ էր, ով ծնված օրվանից կրել է մարդկային բոլոր տառապանքները, աղքատություն, սով, ապրելու անհնարինություն, ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան և ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, կոպեկի մեջ, մի կտոր հացի մեջ, և ի՞նչ է արել Թումանյանը, ինչպե՞ս է հասել դրան, միայն մի բանով ՝ ինքն իրեն հավատալով, միայն կրթությանը հետևելով, նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել: Դուրս է եկել, կիսատ է թողել կրթությունը, գնացել է աշխատելու, չարքաշ աշխատանքով ու կյանքով է ապրել: Չի ունեցել ո՛չ մի օգնություն, ընդհակառակը նույնիսկ ուրիշներն են իրենից օգնություն հայցել»,- իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP