17:29 18.02.2019
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դավիթ Տոնոյանն եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։ Հանդիպումներում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները:
Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գործընկերոջը պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հրավիրել Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու գերատեսչության ղեկավարները քննարկել են հայ-հունական ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, նախարարները երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել ռազմական համագործակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Աբու Դաբիում տեղակայված ՀՀ դեսպանատան տարածքում կատարել են ծառատունկ։ Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի, որին կից գործում է Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...