Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս պարգեւատրեց Տիգրան Մանսուրեանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս պարգեւատրեց Տիգրան Մանսուրեանը

14:45 18.02.2019

Մեծի Տանն Կիլիկոյ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը, երէկ տեղի ունեցած    պաշտօնական հանդիսութեան ընթացքին պարգեւատրած է երաժիշտ Տիգրան Մանսուրեանը:

Այս մասին տեղեկութիւնը  կը փոխանցէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջը, ուր մասնաւորապէս գրուած է՝

«Կիրակի, 17 Փետրուար 2019-ի առաւօտեան, յետ Ս. եւ Անմահ Պատարագին, Վեհարանի դահլիճին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս «Ասպետի Կարգ»ի շքանշանով պարգեւատրեց աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Մանսուրեանը։

Ձեռնարկին բացման խօսքով հանդէս եկաւ խմբավար եւ շուիահար Զաքար Քէշիշեանը, որ ներկայացուց Տիգրան Մանսուրեան մարդն ու արուեստագէտը։  Քէշիշեան ընդգծեց, որ Տիգրան Մանսուրեանի նորարար ու ժամանակակից երաժշտական լեզուն ըլլալով հանդերձ համամարդկային, խորապէս պահած է ազգայինը ու այդ բոլորը կատարած է հայու իր հայեցի պրիսմակէն։

Ապա, նախքան շքանշանին տուուչութիւնը, Նորին Սրբութիւնը փոխանցեց իր պատգամը։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ ազգային արժէքները երաշխիք են ժողովուրդի մը գոյատեւման, իսկ հայ ժողովուրդին ծառայութեան լծուած կառոյցներուն կողքին, մեզմէ իւրաքանչիւրը իր ճամբով ու տարբեր ձեւերով լծուած է այդ արժէքներուն տարածման։ Խօսքը ուղղելով Մանսուրեանին՝ Հայրապետը նշեց, որ Մանսուրեան իր ողջ կեանքը նուիրած է երաժշտութեան ու անոր դասական թէ ժողովրդային յօրինումները հնչած են Հայաստանի ու համաշխարհային բեմերէն։ «Ձեր ստեղծագործութիւններով մեր ժողովուրդի զաւակներուն եւ օտարներուն փոխանցեցիք հայու հարազատ ոգին ու ամուր հաւատքը, հայու խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը», ըսաւ Հայրապետը ու շարունակեց, թէ քաջ գիտենք, որ Մանսուրեան իր կեանքի այս հանգրուանին տակաւին կը ձգտի նոր յօրինումներով ճոխացնել իր երաժշտական ժառանգը։ Աւարտին, Վեհափառ Հայրապետը իր աղօթքը բարձրացուց առ բարձրեալ Աստուած ու քաջառողջութիւն ու նորանոր յաջողութիւններ մաղթեց Մանսուրեանին։

Աւարտին, Տիգրան Մանսուրեան իր երախտագիտութիւնը յայտնեց Նորին Սրբութեան ու ըսաւ, որ այս շքանշանին տուուչութիւնը զինք կը մղէ վերանորոգելու իր ստեղծագործելու թափը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP