Նույն վիճակում մնալը հետընթաց է. Մարուքյանը 5 տոկոսանոց տնտեսական աճի մասին կառավարության մոտեցումը սխալ է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Նույն վիճակում մնալը հետընթաց է. Մարուքյանը 5 տոկոսանոց տնտեսական աճի մասին կառավարության մոտեցումը սխալ է համարում

14:27 18.02.2019

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև տնտեսական աճի խնդրին՝ հետևյալ որակումը տալով կառավարության 5 տոկոսանոց աճ ապահովելու ձգտումներին:

«Մնալ նույն վիճակում հետընթաց է, մենք չենք կարող մնալ նույն վիճակում, իրավունք չունենք: Այն թեզը, որ ընդդիմությունն ուզում է ձախողել, հին ընդդիմության գծի մեջ է: Եթե ձախողվի կառավարությունը, ի՞նչ է նշանակում, որ ընդդիմությունը լավ չի՞ աշխատել, չի՞ կարող կառավարությանը վերահսկել»,- ասաց Մարուքյանը:

Նա կարծում է, որ 5 տոկոսանոց աճ գրվել է նաև այն անձանց քարոզչության արդյունքում, ովքեր չեն հավատում ավելիին: Հավելեց.

«Հարկավոր է այնպիսի աճ, որով կարողանանք երկրի առջև ծառացած խնդիրները լուծել: Կամ կառավարությունը կարող էր անկեղծորեն ասել, որ 5 տոկոս ենք գրել, 8 չենք գրել, որ 5 լիներ, չասեիք՝ ինչո՞ւ չկարողացաք ապահովել: Բայց դրա մասին չի խոսվում, խոսվում է լոզունգների մասին՝ տնտեսությունը զարգացնել և այլն»:

Կարծիք հայտնեց, որ եթե տնտեսություն են ցանկանում զարգացնել, պետք է չհետևեն այն մարդկանց, ովքեր եղել են նախկին կառավարությունում ու կարծել են, թե հնարավոր չէ ավելի բարձր ցուցանիշների հասնել, իսկ այս ճանապարհին կոչ արեց թողնել  ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչեցնելը՝ ասելով.

«Մենք ընդդիմություն ենք աշխատում, որ ձախողվի, ո՞ւմ երեխեքի վրա է ազդելու: Էդ շանտաժային տեքստերը թողեք: Մեկը գնացել ինտերվյու է տվել, ասում է, որ սրանք դեմ են քվեարկել, ուզում են, որ Նիկոլը հրաժարական տա, այսինքն՝ տեսել եք, որ Նիկոլը բարձր ռեյտինգ ունի, ուզում եք դրանով մեզ խփե՞ք»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP