Նախկինում ընդդիմությունը չէր կարողանո՞ւմ հարցեր տալ, հենց ուզել է հարց տալ, ծեծե՞լ են. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Նախկինում ընդդիմությունը չէր կարողանո՞ւմ հարցեր տալ, հենց ուզել է հարց տալ, ծեծե՞լ են. Էդմոն Մարուքյան

12:44 18.02.2019

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարց ուղղվեց այն մասին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե իշխանության կողմից եղել է սպառնալիք: Լենա Նազարյանը հերքում է դա և ասում, որ անհանդուրժողականությունը բացակայում է, ընդդիմությունը կարողանում է ազատորեն հարցեր ուղղել և դեմ քվեարկել նախագծերին: Ի պատասխան` Մարուքյանն ասաց.

«Բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք է ասեն՝ չի եղել, չընդունեն: Սպառնալիք՝ նկատի ունեմ և՛ ֆեյսբուքյան տարբեր գրառումներ, և՛ որոշ խոսքեր, որ մեզ են ուղղվել, ես չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել, իմ գնահատականը տվել եմ: Մեզ ասել, թե ինչ ասել կամ ոչ, այդ կոնտեքստում է եղել»:

Նա չի ընդունում իշխանության այն պնդումները, թե ընդդիմության նկատմամբ ճնշում կամ սպառնալիք չի եղել, վերջինս կարողացել է ազատ արտահայտվել ԱԺ-ում:

«Այսինքն` Նոր Հայաստանը նրանով է լավը, որ կարողանում ենք հարցեր տա՞լ, նախկինում ընդդիմությունը չէ՞ր կարողանում, հենց ուզեցել է հարց տալ, եկել, ծեծե՞լ են, լուրջ այդպիսի բա՞ն են ասել: 15 տարի է՝ լուսաբանում եք, եղե՞լ է, որ ընդդիմությունը չկարողանա հարց տալ: Երկրորդը, որ ասել են, ընդդիմությունը դեմ է քվերակել, ի՞նչ էին անելու, թևերս կապելու էին, գցեին մի տեղ, չկարողանայի՞նք քվեարկել: Եթե դեմ են քվեարկել, դա՞ է պրոգրես: Ժառանգությունը, ՀԱԿ-ը չէ՞ր կարողանում դեմ քվեարկել, ԱԻՄ-ը չէ՞ր կարողանում»,- ասաց Մարուքյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP