ԱՄՆ պետդեպարտամենտը ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ էներգետիկ ոլորտում. Սերգեյ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.1 oC

ԱՄՆ պետդեպարտամենտը ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ էներգետիկ ոլորտում. Սերգեյ Բագրատյան

16:59 16.02.2019

«ԱՄՆ պետդեպարտամենտն ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ՝ էներգետիկ ոլորտում: Եթե մենք պատվիրենք համապատասխան կառույցներին, և նրանք այս ծրագիրը ներկայացնեն միջազգային կառույցների, մենք ներդրումներ կգրավենք, և այստեղ դա կդառնա չափելի: Մենք առաջարկում ենք կառավարությանը, որ ծրագրերը կազմվեն պրոֆեսիոնալների կողմից»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Նա նշել է, որ վարչապետի ընկալումը այս հարցում մի քիչ այլ էր, քանի որ նա կարծում է՝ խոսքը ներքին ներդրումների մասին է, և ասում, որ «ախպոր, ախպոր ախպոր» միջոցները չեն ուզում ներգրավել, բայց խոսքը քաղաքակիրթ աշխարհին հարիր ներդրումային ծրագրերի ներգրավման մասին էր:

«Մենք կնայենք չափելի կետերը՝ աղքատության, գործազրկության նվազեցում, ՀՆԱ-ի աճ: Մենք կգտնենք չափելիության տարրեր և վերահսկողությունը կտանենք այդ կետերում: 10 տոկոսով աղքատությանը կրճատումը իսկապես բարդ հաշվելի գործընթաց է»,- ասել է նա:

Սերգեյ Բագրատյանը նշել է, որ քաղաքականությունը տնտեսությունից տարանջատել հնարավոր չէ, և դրանք խիստ փոխկապակցված են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19:48 17.04.2025

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...

Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը

19:42 17.04.2025

Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը

Օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը: Նրա խոսքով աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր փողերի լվացման եւ սպառողների […] ...

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում

19:38 17.04.2025

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում

Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացվի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: Այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական […] ...

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

19:34 17.04.2025

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։ Փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական […] ...

Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը

19:27 17.04.2025

Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը

Նախագծով առաջարկվում է լավարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոշներն էլ՝ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Փոխնախարարը նշել է, որ, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գործող քրեական վարույթին […] ...

Ես խնդիր չեմ տեսնում․ Կառլո Անչելոտին՝ հնարավոր պաշտոնանկության մասին

19:22 17.04.2025

Ես խնդիր չեմ տեսնում․ Կառլո Անչելոտին՝ հնարավոր պաշտոնանկության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին: «Դա կարող է տեղի ունենալ այս տարի, միգուցե հաջորդ տարի, երբ լրանա իմ պայմանագրի ժամկետը: Ես խնդիր չեմ տեսնում: Երբ դա տեղի ունենա, ես երախտապարտ կլինեմ ակումբին ու կհեռանամ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ […] ...

BACK_TO_TOP