Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սպասվում. Տիգրան Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սպասվում. Տիգրան Պետրոսյան

13:14 16.02.2019

Պետական կառավարման համակարգը ուռճացված է: Ըստ այդմ` պետական կառույցներում կրճատումներ են սպասվում: Սա վերաբերում է նաև մարզպետարաններին: Շիրակի մարզպետարաններում կառուցվածքային փոփոխությունները վարչությունների և բաժինների օպտիմալացման տարբերակով են լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Նույն ֆունկցիոնալությունը կամ նման ֆունկցիոնալություն ունեցող կառույցների համախմբում ենք ունենալու, այսինքն` դերերը, դերակատարումները համախմբվելու են: Դա միանշանակ է: Կա կառավարման ապարատը թեթևացնելու հանրային պահանջ: Պիտի ամեն ինչ անենք, որ ունենանք հարկատուների վրա բավական մատչելի նստող, միևնույն ժամանակ, ավելի ճկուն  և խնդիրներն ավելի արագ ու արդյունավետ լուծող կառույց »,- ասել է Շիրակի մարզպետը:

Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխությունների ֆոնին ավելի շատ է քննարկվում փոխմարզպետների թիվը: Մինչ 2016 թվականը Շիրակի մարզպետներն ունեցել են երկու տեղակալ: 2016թ. այն ժամանակվա դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ բացվեց նաև երրորդ փոխմարզպետի հաստիքը: Իսկ հիմնավորումը հետևյալն էր, որ Շիրակի մարզում խնդիրները շատ են, դրանք լուծելու համար ևս մեկ փոխմարզպետ էր անհրաժեշտ: Խնդիրները չեն պակասել, բայց փոխմարզպետների թիվը կրճատվում է:

«Մինչ կառուցվածքային փոփոխությունները որոշել ենք աշխատանքները շարունակել մեկ փոխմարզպետով: Սա հնարավորություն է հասկանալու համար այդ հաստիքի ֆունկցիոնալությունը, պահանջարկը: Հնարավոր է` քննարկումների ժամանակ պահանջենք մեկը կամ երկուսը դառնան: Այս փուլում կարծես թե մենք անցնում ենք մի նոր թեստային ռեժիմ»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:

Երբ քննարկումների ժամանակ հստակեցնեն օպտիմալացվող բաժինների ու վարչությունների ցանկը, կրճատման ենթակա աշխատակիցները համապատասխան ծանուցագրեր կստանան:

Շիրակի նորանշանակ մարզպետը նշել է նաև, որ կառուցվածքային փոփոխությունները կավարտվեն և փոփոխված կառուցվածքով Շիրակի մարզպետարանը կաշխատի հուլիսի 1-ից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP