Հազար դրամի գազ լցնելիս քաղաքացին ավելի շատ կարող է քշել, որովհետև առաջ խաբում էին. փոփոխություն Հարկային օրենսգրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հազար դրամի գազ լցնելիս քաղաքացին ավելի շատ կարող է քշել, որովհետև առաջ խաբում էին. փոփոխություն Հարկային օրենսգրքում

16:03 15.02.2019

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց նաև գազալցակայաններում գազի վաճառքի ու դրա հետ կապված ակցիզային հարկի վճարման նոր կանոնակարգ սահմանելու վերաբերյալ հարցը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ավելի պարզ ասած՝ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը՝ ծավալով, առաջարկում ենք, որ Հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն, և հաշվարկը կատարվի քաշով, պարզ փոփոխություն է: Փոխակերպումը կատարվում է`օգտագործելով այն կանոնները, ինչ որ կան, այսինքն՝ սեղմված գազը տարբեր ծավալներ կարող է ունենալ՝ կապված տարբեր գործոնների ազդեցությամբ: Այն ռիսկը, որ կապված է դրա հետ, որ խտության որոշակի գործակից կիրառելով` գազի ծավալը կարող է տարբերվել հասցվող ծավալից, գոյություն չի ունենա»,-ասաց Ջանջուղազյանը:

Այսինքն՝ գազալցակայաններում գազն այսուհետ պետք է վաճառվի կգ-ով, ինչը կնվազեցնի շահառուներին մոլորեցնելու հնարավորությունը: Վարչապետ Փաշինյանը մանրամասնեց.

«Մենք ունենք բազմաթիվ բողոքներ մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների տարբերություններ կան, և այդ տարբերությունը, մեր ուսումնասիրություններով պարզվել է, որ խտության հետ է կապված: Գազը լցնում են ճնշումով, բայց գազի ճնշումից նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ, դրա համար կգ-ով պետք է վաճառվի գազը, և կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»:

Պաշտոնյաները վստահեցրին, որ սրանից ակցիզային հարկը չի ավելանա, միայն փոխվում է չափման միավորը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ դիտարկում արեց:

«Հիմա հարց՝ կարո՞ղ է փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման: Եթե բերի, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբում էին: Իրենք չեն հայտարարի, գործողությունները կբերեն դրան, հարկային մարմինները պետք է ուշադրության կենտրոնում պահեն: Եթե նույնիսկ գինը բարձրանա, սպառողը չի տուժի, որովհետև ինքը հիմա վճարելով իքս գումար՝ կստանա այնքան գազ, ինչքան ենթադրում էր, որ պետք է ստանա: 1000 դրամի գազ լցնելիս քաղաքացին նույնիսկ ավելի շատ կարող է քշել, որովհետև առաջ խաբում էին, հիմա չեն կարող»,- ասաց նա:

Հարցի վերաբերյալ դիտարկում արեց Արտակ Զեյնալյանը, ով ևս կարծում է, որ այլևս գազալցակայաններում չեն կարող վարորդին խաբել, ասաց.

«Քանի որ ջերմաստիճանն ազդում է դրա վրա, ապա գազալցակայաններն ունիվերսալ չափման միավոր են դրել՝ քաշով հաշվարկման, այդտեղ դրվել է գործակից՝ փոխակերպելու ծավալի, փոխակերպման ժամանակ ջերմաստիճանի վրա խաղացել են, հիմա կարիք չի լինի ծավալը փոխել քաշի, որովհետև արդեն լցակայանը տալիս է կգ-ով»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գազալցակայանների կողմից ՀԴՄ-ների չտրամադրման վերաբերյալ ահազանգերին,  քաղաքացիներին կոչ արեց պահանջել կտրոնները:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կառավարությունը կողմ քվեարկեց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP