19:10 14.02.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Այս առնչությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեր պարտքն ենք համարում արձանագրել, որ խորհրդարանի բարձր ամբիոնից նախարարին ուղղված խոսք ասելու պատեհությունից օգտվելով, պարոն Մարուքյանն, ըստ էության, կամա թե ակամա մոլորեցնելու փորձ արեց Ազգային ժողովի իր գործընկերներին և հանրությանը՝ թույլ տալով արտահայտություններ Ագրարային համալսարանում ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին։
Մարուքյանը նախ նշեց, որ նախարարը Ագրարային համալսարանի ռեկտոր է «նշանակել» իր մտերիմներից մեկին՝ սահմանելով 855 հազար դրամ աշխատավարձ: Ստիպված ենք պատգամավորին հիշեցնել կամ տեղեկացնել, որ համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հոգաբարձուներ խորհուրդը: Երկրորդ, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախ նշված գումարն արտացոլում է ռեկտորի աշխատավարձը՝ ներառյալ հարկերը: Բացի դրանից՝ բարձրացել են ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ևս 330 հոգու աշխատավարձերը: Ընդ որում, դա արվել է նվազագույն ծախսերով: Մի՞թե իրավաբանության և պատգամավորական աշխատանքի մեջ «թրծված» պարոն Մարուքյանի համար աշխատավարձի բարձրացումը կոռուպցիա է: Ի դեպ, վերոնշյալ գումարը Ագրարային համալսարանի նման հսկա կառույցի ղեկավարի համար, մեղմ ասած, բարձր չէ, մանավանդ՝ համեմատության մեջ դնելով չափերով համարժեք այլ պետական բուհերի ռեկտորների աշխատավարձերի հետ: Մարուքյանին մոլորության մեջ գցող հանգամանքները կամ աղբյուրները ակնհայտորեն բավարար խորաթափանցություն չեն դրսևորել նաև «մեկ աշխատող և մեկ պետ ունեցող բաժնի» աշխատանքը գնահատելիս՝ այն պարզ պատճառով, որ մեկ աշխատողով բաժին համալսարանում չկա: Երկու նորաստեղծ բաժինները՝ Մարկետինգի և զարգացման բաժինը և Գիտական ծրագրերի համակարգման բաժինը, որոնց մասին ամենայն հավանականությամբ փորձել է խոսել պարոն Մարուքյանը, ոչ միայն մեկ աշխատողով բաժիններ չեն, այլև այս պահին էլ ունեն առաջատար մասնագետի մեկական թափուր տեղ:
ՄԶ բաժինն, օրինակ, հասցրել է գործընկերային կապեր հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և կրթական ու հետազոտական բնույթի ներդրումային ծրագրերի մի շարք հայտեր ներկայացնել և իրականացման համաձայնություն ձեռք բերել: Արդեն 80 հազար ԱՄՆ դոլարի չափով համաձայնություն ունենք լսարանների կահավորման և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, բաժնի պետի ամսական աշխատավարձը կազմում է 200 հազ. դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ աշխատանքի արդյունավետության գնահատականը թողնում ենք ընթերցողին: Համալսարանում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես օպտիմալացումը «դասական» մարուքյանական ոճով որպես գրեթե ողբերգակատակերգության ժանրի իրավիճակ ներկայացնելուց առաջ կարելի էր հետաքրքրվել և իմանալ, որ համալսարանում մարդկանց հնարավորություն է տրվում համակարգչային ծրագրակազմերի անվճար դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը և մրցունակությունը:
300-ից ավելի ուսանողներ և դասախոսներ մեծագույն ցանկությամբ մասնակցում են դասընթացներին: 100-ից ավելի դասախոսներ էլ ներգրավված են անգլերենի ուսուցման տարբեր մակարդակների դասընթացներում: Որակավորման բարձրացման պահանջարկը և համալսարանի նոր ղեկավարության օրոք ընձեռած հնարավորությունները միանգամայն համարժեք են: Ի դեպ, դասախոսների աշխատավարձերը թեև անվանական առումով առայժմ չեն բարձրացել, սակայն դա արվել է անուղղակի կերպով՝ աշխատավարձ նույն չափի պահպանմամբ նվազեցնելով դասախոսի լսարանային ծանրաբեռնվածությունը:
Մինչև սեպտեմբեր էականորեն բարձրանալու են նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, և դա նույնպես կառուցվածքային բարեփոխումների կարևոր արդյունքներից մեկը կլինի: Այժմ վերանայվում են կրթական ծրագրերը․ սա ենթադրում է առարկայական ցանկի արդիականացում և, այո՝ նաև հնացած առարկաների՝ ուսումնական պլանից դուրս թողնելը:
Էդմոն Մարուքյանի «սկզբունքային» դիրքորոշումը, ցավոք, սխալ հասցեատիրոջ է հանգել: Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը, այն էլ դատարկ փամփուշտով: Բայց ամեն դեպքում, մենք էլ կարող ենք հետաքրքրիր զբաղմունք հուշել, օրինակ՝ Ագրարային համալսարանում տեղի ունեցող արմատական դրական փոփոխությունների վերաբերյալ:
Ընդ որում, մենք դա կանենք հաճույքով, գործընկերության ոգով, Ագրարային համալսարանի հոգաբարձուների նոր խորհրդին և նոր ղեկավարությանը բնորոշ բաց, թափանցիկ և մասնագիտական բարձր չափանիշներով բնութագրվող ոճով»:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ֆեյսբուքյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր վերոնշյալ հայտարարությանը:
«Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամուկես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։
Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ»,- գրել էր նախարարը։
19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...
19:50 18.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...
19:46 18.04.2025
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...
19:42 18.04.2025
Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթողՍպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...
19:37 18.04.2025
ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսինՇրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...