14:03 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալիս ընդհանրացրեց ՀՀ կառավարության ծրագրի հասցեին հնչող քննադատական արտահայտությունները: Նա նշեց՝ քննարկման հիմնական թեման հետևյալն էր՝ ծրագիրը հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական, զգուշավո՞ր է, թե՞ ոչ զգուշավոր, համարձա՞կ է, թե՞ ոչ:
«Տպավորություն է, որ կառավարության բերած ծրագիրը փորձում են անվանել «ոչ հեղափոխական», մենք էլ փորձում ենք արդարանալ, որ՝ «ոչ, այն հեղափոխական է»: Կեղծություն կա այդ ամենի մեջ, վերջին 13-14 տարիների ընթացքում հասցրել եմ ծանոթանալ բոլոր կառավարությունների ծրագրերին, ռազմավարություններին, դրանց մեջ աշխարհացունց բաներ չեմ տեսել, դրանց արդյունքները չենք տեսել, ունեցանք այն, ինչ ունեցանք: Իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանն իմ խոսքերից մեջբերեց, որ «կառավարության ծրագիրը զգուշավոր չէ», էլի եմ ասում՝ զգուշավոր է, չեմ գովում, իդեալական չէ, իդեալական ծրագրեր չեն լինում, կարող էր ավելի կոնկրետություն ունենալ, մանրամասն թվեր պարունակել: Չափելիության մասին. առնվազն 5 չափելի թիրախ կա, մեկը ՀՆԱ աճն է՝ առնվազն 5 տոկոս, խոսքն իրական աճի մասին է, գնաճն այստեղ մտած չէ, եթե գնաճն էլ հաշվի առնենք, աճը կլինի 5-9 տոկոս, ինչո՞ւ միջին, քանի որ այդպես է ընդունված, սովորաբար նման փաստաթղթի համար վերցվում է աճի միջին տեմպը, հնարավոր է, դա տարբերվի, Հայաստանի դեպքում այն տարբեր է լինելու, քանի որ մենք սկսում ենք ցածր պոտենցիալից, ինչի՞ է այն բերելու, ըստ որոշ հաշվարկների, դեռ նախորդ իշխանություններն են հաշվարկել, տնտեսական աճի յուրաքանչյուր 1 տոկոսն աղքատության մակարդակը նվազեցնում է 0,3 տոկոսով, այսինքն՝ 5 տոկոսի դեպքում այն 1,5 տոկոսով կկրճատվի»,- ասաց նա:
Թունյանն առանձնացրեց կառավարության ծրագրում ներառված ևս երկու թիրախ՝ աղքատության նվազումը 10, և գործազրկության նվազումը 5 տոկոսային կետով: Դա, Թունյանի խոսքով, թեպետ ծրագրի մեջ չի մտել, բայց մնում է իրենց քաղաքական թիմի խոստումը, եթե դա տեղի չունեցավ, վաղը նույն խստապահանջությամբ իրենցից դա էլ են պահանջելու: Արտահանման ծավալների մասին խոսելով՝ նա նշեց, որ նպատակ կա, որ արտահանումը պետք է հասնի 43-45 տոկոսի, ու թեպետ, ըստ Թունյանի, շատ անվանի տնտեսագետներ համարում են, որ սա անիրատեսական է, այսօրվա 22-23 տոկոսից հնարավոր չէ հասցնել դրան, նրանք ուշադիր չեն կարդացել, խոսքն ապրանքների և ծառայությունների արտահանման մասին է, որը 2017-ին 37 տոկոսի է հասել, 2018-ի ցուցանիշները դեռ չկան, բայց կլինի 38-40 տոկոս:
«Թեզ հնչեց, որ կառավարությունը, չափելի ցուցանիշներ չդնելով, փորձում է խուսափել պատասխանատվությունից, այս ամենը բավարար է հինգ տարի հետո կառավարության գործունեությունը նորմալ գնահատելու համար, բայց այդ պատասխանատվությունն առաջին հերթին ժողովրդի համար է, որ ոչ ծրագիրն է կարդացել, ոչ էլ կարդալու է, նրանք սպասում են՝ իրենց կյանքը լավանա, եթե լավացավ, այս թիմին նորից քվե կտան, եթե հավատում ենք, որ Հայաստանում ազատ, արդար ընտրություններ են լինելու, այս հարցը փակված է»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորն ասաց, որ առողջ քննադատությունը պետք է: Ակնկալում է, որ առաջիկայում էլ առողջ քննադատություններ կլինեն, բայց երբեմն հնչում են հայտարարություններ, որ իրականության հետ կապ ունենալ չեն կարող: Իբրև օրինակ՝ նա նշեց գազի գնի 30 տոկոսանոց նվազման մասին թեզը, ասաց, որ դա անհնար է, զուտ թվաբանորեն չի կարող լինել այն պայմանագրերի ու այն գազի գնի դեպքում, որով այսօր մենք սահմանին գազ ենք ստանում: Թունյանը նշեց՝ փորձ արվեց ներկայացնել, թե կառավարությունը փորձում է պատասխանատվությունը թողնել քաղաքացիների վրա, մինչդեռ այստեղ խոսքը համընդհանուր պատասխանատվության մասին է:
«ՀԴՄ կտրոնը, որ թրոլլինգի առարկա դարձավ, սիմվոլ է, այդ պատասխանատվությունը նաև մեզ է վերաբերում, գործարարի կյանքը հեշտացնելու մասին ենք խոսում, բայց եթե որևէ պաշտոնյա իր փնթի վերաբերմունքով ու ոչ կոմպետենտությամբ որևէ բիզնեսմենի խանգարում է, ուրեմն նա պետական կառավարման համակարգում տեղ չունի: Ինքներս մեր նկատմամբ պետք է խստապահանջ լինենք: Վերջին շրջանում փորձ է արվում հասարակության մեջ կարծիք ձևավորել, որ վատ է լինելու, տարբեր ժամկետներ են հնչում, կառավարությունը ձախողելու է, ձեր վիճակը վատանալու է, ամեն ինչ վատ է լինելու: Վստահ եղեք, նման բան չի լինելու, որևէ հիմնավոր պատճառ չկա, որ դա տեղի ունենա, հակառակի համար լիքը պատճառներ կան՝ կառավարության վստահության մակարդակը, լեգիտիմության աստիճանն ու կամքը, այս երեքը բավարար են, որ ունենանք այն առաջընթացը, որ ակնկալում ենք»,- ասաց Թունյանը:
Նա նշեց՝ մարդկանց պետք է ցույց տալ, թե ինչ է հնարավոր այդ պահին և ինչ՝ հետո, որ սպասումներն էլ հավասարակշռված լինեն, ասաց, որ պատրաստ են համագործակցել ու կարծիքները հաշվի կառնեն, եթե համագործակցությունը լինի կառուցողական:
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...