Եթե նույնիսկ զրո թիվ լիներ ծրագրում, դարձյալ պատասխանատուն լինելու էր գործադիրը. Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Եթե նույնիսկ զրո թիվ լիներ ծրագրում, դարձյալ պատասխանատուն լինելու էր գործադիրը. Սիմոնյան

17:32 13.02.2019

ԱԺ-ում լրագրողները ԱԺ խմբակցության փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու կառավարությունը ծրագիրը մինչ ԱԺ լիագումար նիստին ներկայացնելը չի բերել ԱԺ քննարկման, որի պատճառով էլ դժգոհում են ընդդիմադիրները: Սիմոնյանը զարմացավ նման մոտեցումից, շեշտեց, թե փակ քննարկումներ չեն լինելու, իսկ մինչ այժմ ինքը չի լսել որևէ առաջարկ ընդդիմադիր գործընկերներից:

«Կառավարությունն ինչո՞ւ պիտի նախնական քննարկի, հենա թող կառավարության մաս կազմեն և միասին քննարկեն,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով,- Ես դեռ որևէ առաջարկ չեմ լսել, եթե լինի, կարծում եմ կատավարությունը կարող է հասցնել ներառել դա, բայց քննարկումները մոռացեք, որ թաքուն են լինելու, ինձ համար ամենավատ օրինակը Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ համագործակցության օրինակն է, մի բան ես կասեմ, սխալ կլինի, մի բան ժողովուրդը կասի, նույն վերաբերմունքը կլինի, բայց եկեք գնահատենք, որ իրողություն է փոխվել, վարչապետը եկել, լսում, պատասխանում է, 53 հարց է, ես համաձայն եմ, եկե´ք, գնանք փակ քննարկենք, դուք էլ դռան հետևում սպասեք, հետո հարցրեք՝ ինչ պայմանավորվեցիք»:

Նա դեմ է նման գործելաոճին, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե թվերի քիչ լինելը  կառավարության պատասխանատվության նվազման կարող է հանգեցնել, Սիմոնյանը համաձայն չէ: Ասում է.

«Գործադիրի պատասխանատվությունը կա ու լինելու է, անկախ նրանից` թվերը կան, թե ոչ, որովհետև, եթե նույնիսկ 0 թիվ լիներ այնտեղ, այնուամենայնիվ, պատասխանատուն լինելու էր գործադիրը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP