13:35 13.02.2019
Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13-ն անց 20-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։ Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը գիտակցության չգալով մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Խոսքը «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված 31-ամյա Կամո Քալաշյանի մասին էր։
Ոստիկանության աշխատակիցները նախ պարզեցին, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի դարձավ, որ տղամարդիկ հիվանդանոցներ էին տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել էին, հայտնաբերել արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։
Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում հրազենային վիրավորումով «Վանաձոր» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Կամո Քալաշյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ բացահայտելով դեպքին առնչվող նոր փաստական հանգամանքներ։ Իրավապահները պարզեցին, որ հիվանդանոցում մահացած տղամարդու ուղղությամբ, բացի կալանավորվածից, կրակել էր նաև Աղասի Հովհաննիսյանը։ Դեպքից վեց օր անց՝ հունվարի 21-ին, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել։ Հունվարի 22-ին էլ հայտարարվել էր հետախուզում։
Ազգային անվտանգության ծառայողների կողմից հայտնաբերված Աղասի Հովհաննիսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի21:15 18.04.2025
Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […] ...
21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասինԿոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքի մասին: «Այն, ինչ նա անում է, անթույլատրելի է: Վինիսիուսը պետք է սովորի լավագույններից և չլացի: Լավագույններին կարող են միշտ հարվածել, բայց նրանք պետք է մնան ոտքի վրա»,- Վալդերամայի խոսքերը մեջբերում է AS-ը: Ավելի վաղ Վինիսիուսը 105-րդ գոլն էր խփել «Ռեալի» կազմում՝ […] ...
20:57 18.04.2025
Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է ԿիրանցԳործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց եւ դիտարկել՝ սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:46 18.04.2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըԱպրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...
20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...
20:16 18.04.2025
Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ ենԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...