Մենք ասել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Մենք ասել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի. Փաշինյան

12:31 13.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով վարչապետին, հիշեցրել է, որ տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, իսկ  կառավարության ծրագրում թվեր չկան: Ամեն դեպքում, Թանդիլյանը մեկ թվի վերաբերյալ հարց է ուղղել՝ արտահանման 7.8 տոկոսը, որպես արտահանման աճ, զգալի՞ աճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ:

«Արտահանման աճը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական աճ է: Այդ աճը տեղի է ունեցել հանքաարդյունաբերության էական կրճատման պայմաններում: Երբ որ Թեղուտի հանքը փակվել է, և արտահանման կրճատման կոնտեքստում, մենք ունեցել ենք արտահանման աճ», – ասել է  վարչապետը:

Վարչապետը ցուցանիշներ է ներկայացրել՝ ասելով, որ մանածագործական իրերի արտահանման 65.4 տոկոսի աճ է եղել, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ՝ 58 տոկոսի աճ ենք ունեցել, բուսական ծագման արտադրանքի դեպքում՝ 47 տոկոսի աճ, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 10. 3 տոկոս աճ:

«Եթե մենք այս տեմպը կարողանանք պահել, կարող ենք արձանագրել, որ իսկապես թևակոխում ենք տնտեսական հեղափոխության փուլ: Իսկ որ այս տեմպը պահելու նախադրյալներ կան, ակնհայտ է, որովհետև հիմա շատ լուրջ ներդրումներ են կատարվում տեքստիլի ոլորտում, կաշվի վերամշակման ոլորտում, մենք սպասում ենք 1000-ավոր աշխատատեղերի բացման թե՛ այստեղ, թե՛ ջերմաէլեկտրակայանի կառուցման գործընթացում: Այս պահին դրությամբ՝ միայն կառավարության կողմից գերակա ճանաչված ուղղություններում 440 մլն դոլարի ծրագրեր կան, որոնք իրականացվում են», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե իրականություն դառնա ծրագրվածի 70 տոկոսը, էական փոփոխություն կնկատվի հենց 2019 թվականին:

Մանե Թանդիլյանը հարցրել է վարչապետին՝ եթե երկու-երեք տարի անց դուք դիտարկեք կառավարության աշխատանքը և ցանկանաք գնահատել այն՝ ծրագրի ո՞ր գրվածն է, որ պետք է տեղի չունենա, կամ այլ կերպ տեղի ունենա, որ դուք հասկանաք, որ ծրագիրը վտանգված է, և կառավարությունը չի կատարում այն:

«Աղքատության ծավալները, գործազրկության ծավալները, հարկերը, ՀՆԱ ցուցանիշը, արտահանման ծավալները և, իհարկե, տնտեսական աճը նույնպես շատ կարևոր են», – պատասխանել է վարչապետը:

Հաջորդ հարցը հետևյալն էր. որքա՞ն կլինի աղքատության տոկոսի նվազումը:

«Մենք ասել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի, եթե մենք հարցը լուծենք 90 տոկոսով, ես չեմ համարի, որ ծախողել ենք կառավարության ծրագիրը, իհարկե, լավ կլինի 100 տոկոսով լուծվի», – պատասխանել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP