00:27 13.02.2019
Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի է նաև որպես ԻՍԻՊ (ISIS) կամ Դաեշ) ջիհադիստների հետ կողք կողքի կռվելու համար»։
Բոզքուրտի բացահայտած այս գաղտնի փաստաթղթերը «ցույց են տալիս, որ ISIS-ի և թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցների միջև գոյություն ունեցող թաքուն համաձայնությունը թույլ է տվել մաքսանենգներին ազատորեն գործել թուրք-սիրիական 822 կիլոմետրանոց անապահով սահմանի երկու կողմերում՝ առանց Էրդողանի կառավարության կողմից հետևանքների։ Համաձայնագիրը նաև թույլ է տվել ISIS-ին մատակարարման գծեր անցկացնել սահմանի երկայնքով և վիրավոր զինյալներին բուժման նպատակով հետ տեղափոխել Թուրքիա»։
ISIS-ի այս չարամիտ մաքսանենգ գործողության ղեկին Իլհամի Բալին է, ծնունդով սաուդցի 36-ամյա մի թուրք, Աբու Բաքր ծածկանունով։ Նա նպաստել և կազմակերպել է «մեծ թվով օտարերկրյա և տեղացի զինյալների շարժը թուրք-սիրիական սահմանի երկայնքով… Բալին նաև ISIS- ի համար ապրանքներ է տեղափոխել սահմանից, սկսած կոշիկից ու հագուստից մինչև ձեռնաշղթաներ, անօդաչու թռչող սարքերի մասեր, հեռադիտակներ, վրաններ, լուսարձակներ և նույնիսկ նավակ։ Բացի այդ, գաղտնալսումները ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը գիտեր 33 թուրք քաղաքացիների անունները և նրանց գտնվելու վայրերը, որոնք խոստացել էին աշխատել որպես վարորդներ ISIS-ի մաքսանենգության ցանցում», տեղեկացրել է Բոզքուրտը։
Թուրք դատախազների պաշտոնական մեղադրանքների համաձայն՝ «Բալին մեղադրվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015 թ. երեք մահաբեր ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, որոնք խլեցին 142 մարդու կյանք։ Մեկ տարի անց, քրեական դատարանը Բալիին ձերբակալելու ևս մեկ հրահանգ է տվել. նա կասկածվում էր ինքնասպան ահաբեկչության մեջ ունեցած դերակատարության համար, որը տեղի էր ունեցել 2015 թ. հոկտեմբերի 10-ին, Անկարայում և ամենամահաբերն էր Թուրքիայի պատմության մեջ։
Պայթյունի հետևանքով զոհվեց 105 խաղաղ բնակիչ, ներառյալ երկու ինքնասպան ահաբեկիչները, քանի որ ISIS-ի զինյալների հարվածն ուղղված էր հասարակական կազմակերպություններին և ձախակողմյան ու քրդամետ կուսակցությունների կողմնակիցներին, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ՝ 2015 թ. նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ», պարզաբանել է Բոզքուրտը։ Թեև թուրքական իշխանությունները գիտեին Բալիի ճշգրիտ տեղը, և թուրքական դատարանները նրան ձերբակալելու մի քանի հրահանգ էին տվել, Էրդողանի կառավարությունը թույլ տվեց նրան ազատորեն տեղաշարժվել Թուրքիայի և Սիրիայի միջև։
Հեռախոսային գաղտնալսումները նաև ցույց տվեցին, որ ISIS-ը թեժ գիծ է ունեցել Սիրիայի և Թուրքիայի ահաբեկիչների միջև:
Բալին վերահսկել է հեռախոսազանգերը և կազմակերպել զինյալների փոխադրումը Թուրքիայից դեպի Սիրիա։ Ձայնագրություններից մեկում, մի վրացի զինյալ՝ Լաշա Նադիրաշվիլի անվամբ, ասել է Բալիին, որ չորս ջիհադիստներ սպասում են Գազիանթեպի առևտրի կենտրոնում, որից մինչև սիրիական սահման մեքենայով մեկ ժամվա ճանապարհ է։ Բալին տեղեկացրել է ջիհադիստներին նշանակված հանդիպման վայրի մասին, որտեղից կվերցնի նրանց և կօգնի անցնել սահմանը։ Մեկ այլ ձայնագրության մեջ, ռուս ջիհադիստ Ալեքսանդր Պուշչուկը Բալիին ասել է, որ Գազիանթեպում 11 հոգի են սպասում, որ իրենց վերցնեն:
Գաղտնի ձայնագրությամբ նաև լսել են, թե ինչպես է Բալին ISIS-ին զեկուցում ջիհադիստների թվաքանակի մասին, որոնց նա օգնել է մաքսանենգ ճանապարհով անցնել Սիրիա։ «Ըստ հեռախոսազրույցների գաղտնալսումների՝ միջին հաշվով մեկ օրում մեկ անցակետից ISIS-ը մաքսանենգությամբ թուրք-սիրիական սահմանով անցկացրել է 50-ից մինչև 100 զինյալ, որն ամենահամեստ հաշվարկներով կազմում է տարեկան ավելի քան 15 հազար մաքսանենգ», գրել է Բոզքուրտը։
Ջիհադիստներին Բալիի տրամադրած մեկ այլ կարևոր ծառայությունը նրանց բուժումն էր Անկարայի Դանիշմանլիք (M.I.S. Danismanlik) հիվանդանոցում։ Բալիի և Դանիշմանլիքի սեփականատեր Սավաս Դողրուի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից պարզվել է, որ ISIS-ի 16 զինյալների բուժման համար վճարվել է 62 հազար դոլար։ Մեկ այլ խոսակցության ընթացքում Դողրուն բողոքել է Սիրիայից մաքսանենգ ճանապարհով տեղափոխված ISIS-ի ահաբեկիչների վիրահատությունների համար չվճարված 150 հազար դոլարի հաշիվների մասին։
Գաղտնալսումներով մեղադրվոմ է նաև MIT-ը (Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը)՝ ջիհադիստներին օգնելու համար՝ խուսափելու տեղական ոստիկանությունից։ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձն է։ 2014-ին MIT-ի պաշտոնյաներին բռնել էին սահմանին զենքով բարձված մաքսանենգ բեռնատարներով, որոնք նախատեսված էին Սիրիայի ջիհադիստների համար։ Թուրքիայի կառավարությունը շատ արագ ազատ արձակեց MIT-ի աշխատակիցներին և դավաճանության մեջ մեղադրեց մաքսանենգ զենքերը բացահայտած լրագրողին։
Բալիի և թուրք զինվորի խոսակցության ձայնագրությունում, Բալիին ասել են, որ նա կստանա այն, ինչ նրան անհրաժեշտ է։ Երկու կողմերը համաձայնել են, որ ISIS-ի և թուրքական անվտանգության աշխատակիցների միջև որևէ առճակատում չկա։
Հետաքրքիր է, որ այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ կառավարությունը չէր կարող ձերբակալել ինքնասպան ահաբեկիչներին մինչև գործողությունը, չնայած որ Թուրքիան նախապես զգուշացվել էր և ուներ հնարավոր ինքնասպան ահաբեկիչների անունների ցանկը։ Այս ինքնասպանություններով ուղեկցված պայթյունները, փաստորեն, բարձրացրեցին Էրդողանի իշխող կուսակցության վարկանիշը 2015 թ. նոյեմբերին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին…
Այնուհետև, Բոզքուրտը հայտարարել է, որ լուրջ հարցեր կան «ISIS-ի, Ալ Քաիդայի և այլ զինված ջիհադիստական խմբերի դատական գործերի վերաբերյալ, որոնք հետաքննվում, հետապնդվում և դատվում են Թուրքիայում։ ISIS-ի գործով զարմանալիորեն քիչ թվով մեղադրականները ցույց են տալիս, թե ինչպես թուրքական կառավարությունը չի ցանկանում հաջողությամբ վարել ISIS-ի դատական գործերը»։
Բոզքուրտը ճիշտ է նշել, որ Էրդողանի կառավարությունը օգտագործում է ամենախիստ միջոցներ անմեղ լրագրողներին, իրավապաշտպաններին, դասախոսներին, քաղաքական ընդդիմադիրներին ձերբակալելու համար, սակայն շատ մեղմ է վարվում իրական ահաբեկիչների հետ. «Այն փաստը, որ շատ դեպքերում ISIS-ի և Ալ Քաիդայի ձերբակալված անդամներին բաց են թողնում մի պարզ ապտակով, կարելի է բացատրել միայն քաղաքական քողարկմամբ և կառավարության կողմից տրամադրված պաշտպանությամբ»։
Կարծում եմ, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգներրը պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն՝ Էրդողանի կողմից Սիրիայում ահաբեկիչների աջակցությունը սահմանափակելու համար: Տարօրինակ է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ աջակցում և զինում է ահաբեկիչներին, որոնք սպանություններ են իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներում։ Չպետք է թույլ տալ, որ սա շարունակվի։
Նախագահ Թրամփի հայտարարությունը՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումն այն պատճառաբանությամբ, որ թուրքական զինված ուժերը կշարունակեն ISIS-ի դեմ պայքարը, վտանգավոր որոշում է, որը Թուրքիային թույլտվություն կտա Սիրիայում և այլուր ահաբեկիչներին ուժեղացնելու համար…
Հարութ Սասունյան` «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին17:47 23.11.2024
Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետությունԿոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...
17:39 23.11.2024
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...
17:30 23.11.2024
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...
17:23 23.11.2024
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակերՆոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...
17:18 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...
17:08 23.11.2024
Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսինԹալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...