20:43 12.02.2019
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը խոսել է համատիրությունների խնդրից՝ այն օրհասական որակելով:
«Մարդիկ մտահոգություն ունեն, որ մենք աչքաթող ենք անելու: Մինչ այսօր մեր բնակիչները չեն տնտեսել մի ռեալ քայլ, որը կարվեր այդ ուղղությամբ: Մենք այսօր ունենք բնակիչներ, որոնք, կներեք, կարելի է ասել, փողը ճղում և գցում են, շենքի մի մասը վճարում է՝ չստանալով ծառայություն, մյուս մասը չի վճարում և պահանջում է: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ»,- ասել է Աբգարյանը:
Բարձրացված հարցին պատասխանել է թե՛ Արաբկիր համայնքի ղեկավարը, թե՛ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանել է.
«Հարգելի երևանցիներ, սիրելի երևանցիներ, եթե դուք ձեր ամբողջ շենքով գտնում եք, որ այս համատիրությունը չի գոհացնում ձեզ, դուք ուզում եք դուրս գալ, ժողով եք անում միասին, դուրս եք գալիս այս համատիրությունից, ստեղծում եք ձեր նոր համատիրությունը: Վստահ եմ, որ նորը ստեղծելուց արդեն ճիշտ նախագահ կընտրեք, էդ նախագահը ավելի հաշվետվողական կլինի, ավելի թափանցիկ կաշխատի և վստահ եմ՝ շատ ավելի լավ կլինի ձեր շենքի իրավիճակը, քան էս պահին, որ 111 շենքանոց համատիրություններ են, որոնք վարկ են վերցնում և մեկ մուտք են «վերանորոգում»»:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...