18:20 12.02.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը այսօրվա՝ փետրվարի 13-ի ավագանու նիստում հարց բարձրացրեց Կարմիր բլրի տարածքում կուտակված աղբի մասին:
«Ես տեղյակ եմ, որ կա քաղաքացիական նախաձեռնություն, որ կոչվում է «Ազատենք Կարմիր բլուրը շինարարական աղբից» և հարց՝ քաղաքապետարանը ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ առաջնային խնդիրներ կան այնտեղ լուծելու»,- հարցրեց Լևոն Զաքարյանը:
Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը` նշելով, որ Կարմիր բլրի տարածքում կուտակվել է շինարարական աղբ, և բլրի մի հատվածը արդեն ամբողջությամբ աղբի տակ է:
«Նախաձեռնության մասին ևս տեղյակ եմ, նրանք կարծես թե ուզում են գումար հավաքել, մոտ 22 մլն դրամի աշխատանք պետք է տանել այնտեղ: Վաղը կհանդիպեմ տնօրինության հետ, որ քննարկենք հարցը, որովհետև առաջին անգամ է այդ հարցը հնչում: Մենք պրոբլեմ ունենք, որովհետև մեր ենթակայության օղակների ղեկավարները աշխատում են հնարավորինս քիչ խոսել խնդիրների մասին: Եթե խոսում են, նեղ շրջանակների խնդիրների մասին են խոսում, ավելի գլոբալն անտեսվում է: Վաղը կամ մյուս օրը կունենանք պատասխան և կհասկանանք, թե ինչ միջոցներ կարող ենք օգտագործել բլրի տարածքը մաքրելու համար»,- ասաց Վիրաբյանը:
Տիգրան Վիրաբյանը նաև «խայտառակություն» որակեց քաղաքացիների նման մոտեցումը պատմամշակութային արժեքներին` նշելով, որ քաղաքացիները պետք է հարգանք ունենան քաղաքի հանդեպ: Քաղաքապետ Հայկ Մարությանը այդ կարծիքի հետ համաձայնեց:
«Սա ավելի գլոբալ խնդիր է: Քաղաքում շատ տեղեր վերածվել են շինարարական աղբավայրի: Քաղաքային իշխանությունները ոստիկանության հետ համատեղ շրջում են քաղաքում, հետևում են, բայց երբ գիշերը՝ ժամը 03։00-ին, մեկը գալիս, աղբը թափում է, մենք պարզապես չենք կարող 24 ժամ բոլոր պոտենցիալ մարդ կանգնեցնել: Պետք է փոքր հարգանք ունենան քաղաքացիները քաղաքի, բնակիչների ու շրջակա միջավայրի հանդեպ»,- ասաց քաղաքապետը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...