«Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի հարցը պետք է լուծվի. Անի Խաչատրյանը հարցը բարձրացրել է ավագանու նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի հարցը պետք է լուծվի. Անի Խաչատրյանը հարցը բարձրացրել է ավագանու նիստում

13:48 12.02.2019

Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բարձրացրեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի խնդրի մասին` նշելով որ այնտեղ բնակվում են տուն չունեցող անձինք:

«Բնակիչներից ահազանգեր կան, որ այդ անտուն մարդիկ հարձակվում են դպրոցից եկող երեխաների և մարդկանց վրա,  սանիտարահիգիենիկ պայմանները չհաշված: Քաղաքացիները դիմել են թաղապետարան, նրանց ուղղորդել են քաղաքապետարան»,- ասաց Անի Խաչատրյանը և երկու հարց ուղղեց:

Հարցերից մեկն ուղղված էր ավագանու անդամներին, ուստի կանոնակարգով հարցեր պետք է ուղղել ոչ թե ավագանու անդամներին, այլ համայնքների ղեկավարներին ու վարչության պետերին, ում հետ պարբերաբար կազմակերպվում է հարց ու պատասխանի հնարավորություն:

Անի Խաչատրյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցությունի Լևոն Զաքարյանին` առաջարկելով համատեղ հանդես գալ Լենինգրադյան փողոցի անվանափոխության նախագծով:

«Լևոն Զաքարյանը 8000 ստորագրություն հավաքագրող նախաձեռնող խմբից էր, ուստի առաջարկում եմ համատեղ հանդես գալ: Հարց եմ ուղղում նաև «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Գալջյանին: Նախատեսում է արդյո՞ք մոտ ապագայում բերել Միկոյան փողոցը Հրանտ Դինքի անունով անվանափոխելու նախագիծը: Ինձ դուր է եկել այդ նախագիծը՝ ազգի դավաճանի, դահիճի անունը փոխարինվում է զոհի անունով: Եթե նախագիծը չի բերելու, երկու նախաձեռնություններն էլ ինքս եմ բերելու»,- ասաց Անի Խաչատրյանը:

Այս հարցերի պատասխանը Անի Խաչատրյանը կստանա հետո՝ ավագանու անդամներից: Ավագանու անդամը նաև հարց ուղղեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

«Կանաչապատում» ՓԲԸ Նոր Նորք վարչական շրջանից ունեմ ահազանգ, որ աշխատակիցները մինչ օրս աշխատավարձ չեն ստացել, և 8000 քմ ծաղկային և վարչության գոտին կրճատվում է՝ դառնում է 3: Ի՞նչ սկզբունքով է կրճատվում»,- հարցրեց Անի Խաչատրյանը:

Հարցին պատասխանեց վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP