Ռուս զինծառայողին ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու բողոքի քննությունը դատարանը մեկ ամսով հետաձգել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ռուս զինծառայողին ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու բողոքի քննությունը դատարանը մեկ ամսով հետաձգել է

13:10 12.02.2019

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գյումրիում դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը:

Հիշեցնենք, փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը նախաքննական մարմնին 2018թ. դեկտեմբերին միջնորդություն էին ներկայացրել ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ  տեղափոխելու մասին, որը քննչական մարմինը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները դատարանում բողոքարկել են:

Այսօր մինչդատավարական վարույթի քննության առաջին նիստն էր, որին քննչական մարմնի ներկայացուցիչը ներկա չէր: Նա համապատասխան գրություն էր ուղարկել: Նախաքննական կառույցը նաև բողոքի նյութերը դատարանին չէր փոխանցել, իսկ առանց համապատասխան նյութերի դատարանը չի կարող բողոքը քննել:

«Մենք պնդում ենք, որ այդ նյութերն անպայման ներկայացնեն դատարան: Դրանք այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա դատարանը որոշում է կայացնելու, թե մեր բողոքը իրավաչա՞փ է, թե՞ ոչ»,- SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` ասել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Նշենք, որ նախաքննական մարմինը ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունը, որպես մերժման հիմնավորում, ներկայացրել էր այն, որ խախտվում է ՌԴ օրենսդրությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն այս պնդումը անհիմն է համարում:

«Իրենց որոշումներում վկայակոչված է այդ մի նախադասությունը, որ խախտվում է ՌԴ օրենսդրությունը: Դա մեզ համար անհիմն պատճառաբանություն է: Նույնիսկ վկայակոչված չէ, թե ինչ օրենսդրություն է խախտվում: Ցանկացած հարցի մերժման նման հիմնավորում յուրաքանչյուրս կարող ենք տալ: Մենք ունենք փաստ, որ տվյալ անձը գտնվում է ՌԴ ռազմաբազայում, որը տեղակայված է Հայաստանում, ունենք փաստ, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշումը կայացրել է ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը, ունենք փաստ, որ հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանում`Գյումրիում»,- ասել է Արայիկ Զալյանը

Դատարանն այսօր արձանագրել է, որ մինչդատավարական վարույթի քննությունը դռնփակ անցկացնելու հիմքեր չկան և դատական նիստը հետաձգել է մինչև մարտի 15-ը: Այս ժամկետում դատարանն ակնկալում է քննչական մարմնից բողոքին վերաբերող նյութերը ստանալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP