Ո՞րն է Գեղարքունիքի մարզպետի դեմ Վարդենիսի քաղաքապետի թեկնածուի սկսած բողոքի ցույցի իրական պատճառը. մարզպետի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ո՞րն է Գեղարքունիքի մարզպետի դեմ Վարդենիսի քաղաքապետի թեկնածուի սկսած բողոքի ցույցի իրական պատճառը. մարզպետի պարզաբանումը

17:27 11.02.2019

Վարդենիսում այսօր առավոտից տեղի ունեցած բողոքի ցույցերին ու մարզպետի հրաժարականի պահանջին SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Խոսելով իրավիճակի մասին՝ նա նախ նշել է, որ քիչ առաջ է վերադարձել և փորձում է հասկանալ, թե ինչ կապ ունի ինքը ստեղծված իրավիճակի հետ և ինչու են պահանջում իր հրաժարականը:

Նշենք, որ Վարդենիսում սպասվում են քաղաքապետի ընտրություններ, որին առաջադրված է նաև մեկ ամիս առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արամ Մելքոնյանը, որը Գնել Սանոսյանի համակուրսեցին է եղել:

«Մեկ պարզ պատճառով՝ պաշտոնակատարն իմ համակուրսեցին է, սրանով սկսվում ու սրանով ավարտվում է, բացի իմ համակուրսեցին լինելուց, ուրիշ ոչինչ չկա, որևէ մեկը չի կարող որևէ փաստարկ ներկայացնել, որ վարչական լծակ է կիրառվել, որևէ մեկին դրդել կամ հորդորել եմ ես կամ իմ թիմը: Վարդենիսում ՔՊ-ն, «Իմ քայլը» դաշինքը թեկնածու չունի, և մենք ոչ մեկի թեկնածությունը չենք պաշտպանում, և ասել եմ՝ Վարդենիսի բնակչությունն ում կընտրի քաղաքապետ, մենք կհարգենք այդ ընտրությունը և հաճույքով կաշխատենք համայնքի ղեկավարի հետ»,- ասաց Գնել Սանոսյանը:

Իսկ ցույցը կազմակերպողներն են քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Գևորգ Սիմոնյանն ու նրա աջակիցները: Խնդիրն այն է, որ նրանք փորձել են քարոզչություն իրականացնել նաև հիվանդանոցում, սակայն նրանց չի թույլատրվել մուտք գործել առողջապահական հաստատություն, այնինչ մինչ այդ, այլ թեկնածուներ արդեն իսկ այցելել էին այնտեղ: Մարզպետը պարզաբանում է հետևյալ կերպ.

«Ես գործուղման էի, որևէ մեկին որևէ հանձնարարական չեմ տվել, մեկուկես ժամ առաջ եմ վերադարձել: Այն, որ ասում են՝ մարզպետը չի թողել մտնենք, անտեղի շահարկում է, հարցի երկրորդ մասը՝ արդյո՞ք թեկնածուներն իրավունք ունեն մտնել, պարզվում է՝ իրավունք չունեն, որովհետև հիվանդանոցը 24 ժամ աշխատող պետական հիմնարկ է, և ինձ ներկայացրին, որ այսօր էլ այնպես է եղել, որ երբ իրենք գնացել են հիվանդանոց, վթար է եղել՝ մի քանի վիրավորներով, ու անձնակազմը զբաղված է եղել օգնություն ցուցաբերելով»:

Իսկ եթե չի թույլատրվում հիվանդանոցում քարոզչություն իրականացնել, ինչպե՞ս են մյուս թեկնածուներն արել դա:

«Այն փաստը, որ ինչ-որ թեկնածուներ, այդ թվում՝ քաղաքապետի ՃՊ-ն գնացել են հիվանդանոց այցի կամ քարոզչության նպատակով, դա նշանակում է, որ նրանք սխալ են արել և խախտել են որոշակի ընթացակարգ: Ես չեմ հասկանում այս մարդկանց պահանջը ի՞նչ կապ ունի իմ հրաժարականը, երկրորդ՝ եթե ոմանք օրենքը խախտել են, ինչո՞ւ են իրենք էլ ուզում խախտել, և երրորդ՝ ոչ թե ես պետք է ինչ-որ մեկին հանձնարարական տամ, այլ հիվանդանոցի տնօրենը, և ընդհանրապես Ընտրական օրենսգրքին ծանոթ ցանկացած ոք գիտի, որ հիվանդանոց չպետք է մտնեն, և տնօրենը պետք  է բոլորին թույլ չտար»,- ասաց մարզպետը:

Իսկ խախտումներով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները: «Վարդենիսում, պարզվում է, կան մարդիկ, ովքեր 10-15 քմ պլակատներ են փակցնում չսահմանված վայրերում»,- ասում է Սանոսյանն ու հավելում.

«Ես հասկանում եմ`ոմանք անընդհատ ուզում են մարզպետին ներքաշել պրոցեսի մեջ՝ օգտագործելով համակուրսեցի լինելը, իրականում այդ համակուրսեցի լինելը միայն վնասում է, որովհետև նույն թեկնածուն չի կարողանում ազատ, հանգիստ քարոզարշավ անել, հետն էլ վնասում են, ասում են՝ մարզպետի համակուրսեցին ես, բայց, բացի խոսակցություններից, չկա որևէ փաստ, որ ես որևէ կերպ աջակցում եմ որևէ թեկնածուի, մենք չենք խառնվում, ո՛չ ես, ո՛չ մեր քաղաքական թիմը, և Վարդենիսում ում ընտրեն, մենք կողջունենք»:

Մարզպետն այս ամենի տակ թաքնված մեկ այլ պատճառ է տեսնում: Պարզաբանեց.

«Մի այլ նպատակ եմ տեսնում սրա տակ, որը կապված է տվյալ թեկնածուի եղբոր հետ, ով վերջերս չի վերանշանակվել Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնում, և չգիտես ինչու՝ այս ամբողջ պրոցեսը կապում են մարզպետի հետ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիս-Երևան ճանապարհը փակ է, պահանջում են մարզպետի հրաժարականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP