Երիտասարդ կադրերից ով փորձեց սովորել, փորձ ձեռք բերեց, նա կմնա դաշտում, ով` ո՛չ, կգնա իրենց տուն. Կարեն Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Երիտասարդ կադրերից ով փորձեց սովորել, փորձ ձեռք բերեց, նա կմնա դաշտում, ով` ո՛չ, կգնա իրենց տուն. Կարեն Քոչարյան

15:39 11.02.2019

«Ինչքան էլ մեղադրեն Նիկոլ Փաշինյանին կադրային վատ քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, այն ողնաշարային ոլորտները, որոնք կարող էին պետությունն արագ փլուզել, այդ ոլորտներում՝ ֆինանսական, անվտանգության ու պաշտպանության, բոլորը հին ու փորձված կադրեր են: Այստեղ Նիկոլ Փաշինյանը գայթակղության չի գնացել և ճիշտ է արել»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքերով` այդ փորձված կադրերի վրա լուրջ ճնշումներ եղան պարգևավճարների պատճառով, բայց վարչապետն, այնուամենայնիվ, չփոխեց նրանց: Ըստ քաղտեխնոլոգի` փոխել, նշանակում է փորձությունների ենթարկել, ինչը դառը հետևանքներ կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերին, ապա, ըստ նրա, այդ թեման նոր իշխանությունների ու պետության համար ամենացավոտ թեման է, թեպետ նոր կադրն ինքն իրենով պրոբլեմ չէ:

«Երիտասարդ կադրերից ով փորձեց սովորել, փորձ ձեռք բերեց, նա կմնա դաշտում, ով` ո՛չ, կգնա իրենց տուն: Ամենաշատ քննադատվողը Մխիթար Հայրապետյանն էր, բայց  համաձայնե´ք, Աշոտյանին զանգելուց, հանդիպելուց հետո նրա վարկանիշը շատ բարձրացավ, որովհետոև այդ մարդն ուզում էր սովորել: Թե´ գիտելիքը, թե´ հիշողությունն ու ժառանգականությունը պահելու համար հասկանալի է, որ կան մարդիկ, որ հասկացել են` ուր են եկել, բայց կան նաև վայ մարդիկ, որ շարունակում են մտածել, որ էս ի՞նչ լավա»,- ասաց Կարեն Քոչարյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

BACK_TO_TOP