Ընդդիմություն կարող է ծնվել հենց «Իմ քայլ»-ի ներսում. Կարեն Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

Ընդդիմություն կարող է ծնվել հենց «Իմ քայլ»-ի ներսում. Կարեն Քոչարյան

15:26 11.02.2019

«Ռադիկալ ընդդիմության դաշտում վակուում է և այն այսպես, թե այնպես, պետք է լրացվի: Եթե խորհրդարանի ներսում խորհրդարանական ուժերի մեջ դա անում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ապա արտախորհրդարանական դասավորվածության մեջ հավակնորդները շատ-շատ են, այդ թվում` նաև նոր ուժերի տեսքով, որոնց մի մասը արդեն հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, մյուս մասը պատրաստվում է հայտարարել»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով` գրեթե բոլորը պահպանողական, նեոկոնսերվատիվ բնույթի ուժեր են, ինչը նշանակում է մոտակա տարիների զարգացման մեջ կարիք կա պահպանողական ուժերի, հասարակությունն ինքն է պահանջելու և ձևավորելու այդ պահպանողական ուժերը: Քաղտեխնոլոգը նաև կարծիք հայտնեց, որ և´ կուսակցություններ կստեղծվեն, և´ իշխանության մեջ կլինի փոփոխություն: Իհարկե, նաև պահպանողականին հակակշիռ ուժեր էլ կստեղծվեն, որոնք դժգոհ կլինեն Նիկոլ Փաշինյանի կամ «Իմ քայլ»-ի ռեֆորմներից:

«Ստացվել է այնպես, որ ՀՀԿ-ն, լինելով պահպանողական և երկար տարիներ իշխանության մեջ լինելով, չի կատարել իր այդ ֆունկցիան, բոլորս էլ հասկանում էինք, որ ՀՀԿ-ն վաղուց արդեն գաղափարական առումով դեր չէր կատարում, դարձել էր իշխանական կուսակցություն և և հասարակության մեջ հիմա կա այդ պահանջը: Այսօրվա իշխանությունները ունեն մեծ պրոբլեմ նույն այդ գաղափարականի»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյանը նաև նկատեց, որ «Իմ քայլ»-ում չկա գաղափարը, ինչը նրանց համար մեծ պրոբլեմ է լինելու և մոտ ապագայում գաղափարական առումով պետք է շտկեն իրենց դիրքորոշումը:

«Ընդդիմություն կարող է ծնվել հենց «Իմ քայլ»-ի ներսում: Նման կարծիք ժամանակին նաև Արարատ Միրզոյանն էր ասել»,- եզրափակեց խոսքը քաղտեխնոլոգը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

17:48 12.04.2025

Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...

Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

17:38 12.04.2025

Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

Բրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ

17:28 12.04.2025

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...

Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումը

17:23 12.04.2025

Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումը

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...

Սպիտակի ԲԿ-ը միացել է Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավին

17:13 12.04.2025

Սպիտակի ԲԿ-ը միացել է Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավին

Մարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի […] ...

Տվյալ տեղեկությունը  ճիշտ չէ․ Թիկնիզյանի գործակալը անդրադարձել է ռուսական աղբյուրի հրապարակմանը

17:05 12.04.2025

Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ․ Թիկնիզյանի գործակալը անդրադարձել է ռուսական աղբյուրի հրապարակմանը

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է այն տեղեկությանը, թե մոսկովյան ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ, այն պետք է ավելի ուշադիր ստուգվի: Նոր պայմանագրի հարցով ակումբի հետ երկխոսություն է ընթանում»,- ասել է Թիկնիզյանի գործակալը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի […] ...

BACK_TO_TOP