Ի՞նչն է խանգարում, որ Մանվել Գրիգորյանի գործը գնա դատարան. Էլինար Վարդանյանը՝ իշխանությունների՝ իրավական ոլորտի աշխատանքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ի՞նչն է խանգարում, որ Մանվել Գրիգորյանի գործը գնա դատարան. Էլինար Վարդանյանը՝ իշխանությունների՝ իրավական ոլորտի աշխատանքի մասին

20:15 09.02.2019

«Շատ ավելի կարևոր հարցեր լուծելու փոխարեն, նաև իշխանությունները, ենթարկվելով այդ սոցցանցային քննարկումներին և ճնշումներին, ավելի շատ շեղում են իրենց ուշադրությունը պատժելու, պատասխանատվության ենթարկելու խնդիրների վրա»,- «Հեռանակար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակության մեջ առկա այն հարցադրումներին, թե հեղափոխությունից հետո ինչու այս կամ այն մարդի պատասխանատվության չեն ենթարկվում:

Վարդանյանն այն կարծիքին է, որ նման իրավիճակն ուղղակիորեն խանգարում է երկրի զարգացմանը.

«Իրավական համակարգը պետք է այնպես կայացած լինի, իսկ դա արդեն կառավարության և իշխանությունների խնդիրն է՝ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի իսկապես կայացած իրավական համակարգ լինի, որպեսզի տեղիք չտա այդպիսի խոսակցություններին: Տեսեք, մեկ օրինակ բերեմ՝ Մանվել Գրիգորյանի գործը: 10 ամիս է անցել, երբ հայտարարվեց, որ ապացուցված է, ապացույցներ են ձեռք բերված, մեղավոր է, կալանք, կալանքից ազատեցին՝ գրավով, հետո նորից կալանավորեցին: 10 օրվա ընթացքում կալանքի տակ պահելու պարագայում ի՞նչն էր խանգարում վերջացնել գործի քննությունը, որովհետև այն, ինչ ներկայացվեց սկզբնական շրջանում, թվում էր, թե շատ կարճ ժամանակում գործը պետք է գնա դատարան: Ի՞նչն է խանգարում, որ գործը գնա դատարան և ավելորդ չստեղծվի այդ արհեստական լարվածության մթնոլորտը: Եթե ապացուցված է, ուրեմն պատժենք, եթե ոչ՝ կալանքը չպետք է հանդիսանա անձից ապացույցներ կորզելու կամ որպես պատիժ կիրառելու միջոց»,- ասել է Վարդանյանը:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչը նկատել է, որ նույն պրակտիակն եղել է նաև նախորդ իշխանության ժամանակ, երբ մարդուն մինչև մեկ տարի պահում էին կալանքի տակ, «կոտրում» էին, բայց հարց էր մնում,  թե այդ գործը ինչ ճակատագիր պետք է ունենա.

«Եթե մենք նոր իշխանության պարագայում պետք է շարունակենք այդ սկզբունքով, այդ դեպքում ի՞նչն է փոխվել»,- հավելել է Վարդանյանը ու նաև նշել, որ դա ազդում է նաև ազատ ստեղծագործելու հանգամանքի վրա:  Իշխանությունները ցանկանում են անընդհատ դուր գալ սոցցանցերի տարբեր խմբերին, թեև այդպես քաղաքականություն չի մշակվում և զարգացման տենդենցները նկատելի չեն լինում: Պատմությունը անիվ է, և ով այսօր հերոս է, վաղը կարող է դառնալ հակահերոս:

Ըստ Վարդանյանի՝ «հակահերոս»-ի և «գիլիոտին»-ի հեռանկարից զերծ մնալու համար պարզապես պետք է համերաշխության մթնոլորտ ստեղծել և լուծել երկրի առջև իրապես ծառացած խնդիրները: Չասել անընդհատ, որ նախկին իշխանություններն են այդ վիճակին հասցրել, ժամանակ է պետք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP